«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2004 թվականի N 497-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004/2005 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության տեղերը`
անվճար հիմունքներով` 341 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով.
անվճար հիմունքներով 8 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով` զինվորական իրավագետներ պատրաստելու համար.
բ) ասպիրանտուրա ընդունելության տեղերը`
անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ` 233 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով,
անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ` 136 տեղ.
գ) դոկտորանտուրա ընդունելության` 11 տեղ:
(1-ին կետը փոփ., լրաց. 17.06.04 N 919-Ն)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության անվճար ուսուցմամբ տեղերը` ըստ մասնագիտությունների բաշխում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացված հայտերի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ դրանց հայտերի, տեղադրել մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 15 |