ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2008 թվականի N 245-Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 11.11.08 N 891-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) հանրապետական գործադիր մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ՝ գործուղման մեկնելու թույլտվություն ստանալու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ կցելով հրավերը և դրա թարգմանությունը, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների կարծիքները.
2) հանրապետական գործադիր մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի արտասահման պաշտոնական գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի։
(1-ին կետը լարց. 11.11.08 N 891-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2008 թվականիմայիսի 16-ի N 245-Ն որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 11.11.08 N 891-Ն)
1. Անունը, ազգանունը
2. Զբաղեցրած պաշտոնը
3. Գործուղման վայրը և ժամկետները
4. Հրավիրող կողմը
5. Գործուղման նպատակը (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը)
6. Քննարկված թեմաները
7. Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը
8. Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը
9. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները
10. Գործուղվողը
11. Ստորագրությունը, ամսաթիվը
(հավելվածը լրաց. 11.11.08 N 891-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2013, N 1087-Ն | 05.12.2013, N 245-Ն | |
11.11.2008, N 891-Ն | 20.12.2008, N 245-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|