Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.08/61(651) Հոդ.1034
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1065-Ն

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ և չորրորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» N 304 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1065-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը,

2. Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը,

3. Տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի տեսակը,

4. Տարվա ընթացքում օտարված անշարժ գույքի տեսակը,

5. Տարվա ընթացքում ձեռք բերված շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան,

6. Տարվա ընթացքում օտարված շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան,

7. Տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1065-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոնատար անձանց (այսուհետ` պաշտոնատար անձ) ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում (այսուհետ` հայտարարագիր) ներառվող` հրատարակման ենթակա տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու կարգը:

2. Սույն կարգի համաձայն հայտարարագրերում ներառվող` հրատարակման ենթակա տվյալները կարող են տրամադրվել մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող` պարբերական թողարկումներով նյութական կրիչի վրա Հայաստանի Հանրապետությունում թողարկվող և տարածվող այն զանգվածային լրատվության միջոցներին (այսուհետ` լրատվության միջոց), որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների թիվը պակաս չէ երեք հազարից:

3. Օրենքի համաձայն հայտարարագրում ներառվող` հրատարակման ենթակա տվյալները լրատվության միջոցներին տրամադրվում են սույն կարգով սահմանված տեղեկանքով` համաձայն N 1 ձևի:

4. Տեղեկանքն ստանալու նպատակով լրատվության միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) անվանական հայտ` համաձայն N 2 ձևի.

2) ուղեկցող գրություն.

3) լրատվության միջոցի` ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի պատճենը, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.

4) տեղեկանք լրատվության միջոցի անվանման մասին.

5) Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում հաշվառված լինելու դեպքում` հաշվառման վերաբերյալ փաստաթուղթ:

5. Լրատվության միջոցը վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար տեղեկանք ստանալու նպատակով կարող է դիմել յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում:

6. Տեղեկանքը լրատվության միջոցի ներկայացուցչին է տրամադրվում անվանական հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում: Եթե տեղեկանքը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տեղեկանքը լրատվության միջոցին տրամադրվում է 30-օրյա ժամկետում, որի մասին 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է լրատվության միջոցին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկանքը տրամադրելու վերջնական ժամկետը:

7. Տեղեկանքը տրամադրվում է ուղեկցող գրության մեջ նշված նյութական կրիչով: Եթե ուղեկցող գրության մեջ նյութական կրիչը նշված չէ, ապա տեղեկանքը տրամադրվում է հարկային մարմնին առավել ընդունելի նյութական կրիչով:

8. Տվյալ անձի մասին տեղեկություններ չունենալու դեպքում հարկային մարմինը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել լրատվության միջոցին:

9. Լրատվության միջոցի` իրավաբանական անձ լինելու դեպքում` տեղեկանքն ստացող անձը ներկայացնում է իր անձնագիրը և լրատվության միջոցի կողմից իրեն տրված լիազորագիրը:

10. Լրատվության միջոցի` ֆիզիկական անձ լինելու դեպքում` տեղեկանքն ստացող անձը ներկայացնում է իր անձնագիրը:

11. Տեղեկանքն ստացող անձը հարկային մարմնին է տրամադրում տեղեկանքն ստանալու վերաբերյալ ստացական` համաձայն N 3 ձևի:

12. Եթե անվանական հայտում նշված անձի մասին տեղեկանքը հրապարակված է, ապա հարկային մարմինը հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը լրատվության միջոցին է տրամադրում 5-օրյա ժամկետում:

13. Նույն լրատվության միջոցի կողմից նույն անձի մասին տեղեկանք ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ հայտը չի բավարարվում, եթե նախկին տեղեկանքը չի պարունակել ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ______ ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1.

Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը

 

2.

Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը, պաշտոնը

 

3. Անշարժ գույքը

NN
ը/կ

Տարվա ընթացքում ձեռք բերված
անշարժ գույքի տեսակը

Տարվա ընթացքում օտարված
անշարժ գույքի տեսակը

1

2

3

3.1.

   

3.2.

   

3.3.

   

3.4.

   

3.5.

   

4. Շարժական գույքը

NN
ը/կ

Տարվա ընթացքում ձեռք բերված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը

Տարվա ընթացքում օտարված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը

1

2

3

4.1.

   

4.2.

   

4.3.

   

4.4.

   

4.5.

   

5. Եկամուտները

Գույքով

Արտարժույթով

ՀՀ դրամով

գումարը

ԻՍՕ-ի կոդը

1

2

3

4

       
   
   
   
   
   

 

Ձև N 2

 

Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն  Հ Ա Յ Տ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Պաշտոնատար անձի ազգանունը,
անունը, հայրանունը

Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը, պաշտոնը

Լրացուցիչ տվյալներ1

Տարեթիվը2

1

2

3

4

5

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

_________________________________

______________

(լրատվության միջոցի ղեկավարի անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հեռախոսահամարը ____________________
 

1. Կարող է նշվել պաշտոնատար անձի նույնականացման նպատակով որևէ տվյալ, մասնավորապես, սոցիալական քարտի համարը, անձը հաստատող փաստաթղթի կամ հասցեի, կամ հեռախոսահամարի տվյալները:

2. Նշվում է, թե որ թվականի հայտարարագրում ներառված տվյալներն են պահանջվում:

Ձև N 3

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿՈՂՄԻՑ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ` ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես` ___________________________________________________________

____________________________________________________________________ ,

20___թվականի ___________-ի ____-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացա հետևյալ պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառված` հրատարակման ենթակա տվյալները:

 

NN
ը/կ

Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը

Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը, պաշտոնը

Տարեթիվը

1

2

3

4

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

_________________________________

______________

(ստացողի անունը, ազգանունը)

(ստորագրությունը)