Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.03.19/3(56) Հոդ.9
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
03.03.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Դավթաշենի թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2008 թվականի թիվ 2

քաղ. Երևան

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի Դավթաշենի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել ավագանու 17.12.2007 թ. 8)1 որոշումը:

2. Սահմանել Դավթաշենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2008 թ. դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, 2 հավելվածների:

3. Առաջարկել Դավթաշենի թաղային համայնքի ղեկավարին (Ս.Ղուկասյան)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  Համայնքի ղեկավար՝ Ս. Ղուկասյան

 

Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆի ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական տուրքերի անվանումը

Ժամանակա-հատվածը Դրույքա-չափը
(ՀՀ դրամ)
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝ տարեկան  
1.1 հիմնական օբյեկտների համար՝    
1.1.1 մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների համար՝   75000
1.1.2 սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝    
ա 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝   150000
Բ 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝   250 000
Գ 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝   350 000
1.1.3 ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝ տարեկան  
ա մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝   15000
Բ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝   25000
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծով՝ տարեկան  
2.1 չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն.   15000
2.2 բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.    
2.3. նախատեսվում   է   միայն   կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1 կետով սահմանված նորմերը:    
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ տարեկան 25000
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տեղական տուրքը սահմանվում է՝ եռամսյակ  
4.1 հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակ 12500
4.2 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակ 6250
5. Համայնքի տարածքում՝    
5.1 բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օր 350
5.2 հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ տարեկան 350 000
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ տարեկան  
6.1 առևտրի օբյեկտների համար՝   50000
6.2 հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝   75000
6.3 բաղնիքների (սաունաների) համար՝   350 000
6.4 խաղատների կազմակերպման համար՝   500 000
6.5 շահումով խաղերի կազմակերպման համար՝   250 000
6.6 վիճակախաղերի կազմակերպման համար՝   150000
7. Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ տարեկան 5000
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝ ամսական  
8.1 ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝   2000
8.2 թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝   3000
8.3 այլ արտաքին գովազդի համար՝   1 500
8.4 դատարկ գովազդային վահանակների համար՝                        700
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու  տեղական տուրքը ընթացիկ տարվա համար  սահմանվում է՝ տարեկան 1 000

 

  Համայնքի ղեկավար՝ Ս. Ղուկասյան

 

Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/հ

Տեղական վճարների անվանումը

Չափման միավորը, ք)մ Վարձա-վճարը,
ՀՀ դրամ
       
1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար    
1.1 մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝   20000
1.2 301-ից մինչև 500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝   30 000
1.3 501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝   100000
1.4 1001-ից մինչև 1500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝   150000
1.5 1500-ից ավելի, ամեն 1 քառակուսի մետրի համար՝   գումարած
(ո X 300)
2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար   25000
3. Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար   10000

  Համայնքի ղեկավար՝ Ս. Ղուկասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան