Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 294-Ա

 

«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 15,4 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 838 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության 64,6 տոկոս բաժնեմասի սեփականատեր` «Իմպերիալ-Ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 15,4 տոկոս բաժնետոմսերի արժեքը` 93791 հազ. դրամ, որը համապատասխանում է 93791 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 71517 հազ. դրամ:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը վճարել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը.

(«ա» ենթակետը փոփ. 31.03.05 N 622-Ն)

բ) իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 838 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 8-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) արտադրության զարգացման համար առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում.

գ) սոցիալական երաշխիքների գծով` մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսն ապահովել 500 աշխատատեղ` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` միջին ամսական աշխատավարձով»:

8. Համապատասխան փոփոխություն կատարել 2001 թվականի սեպտեմբերի 21-ին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) N 165-ՈՒ պայմանագրում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. մարտի 12

Երևան