«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2004 թվականի N 958-Ա
«ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Դ» մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկերի` 1040 քառ. մետր ընդհանուր մակերես և 10801440 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնելով «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ տարածքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. (4-րդ կետը չեղյալ է 02.10.08 N 1177-Ա)
5. Սույն որոշման 1-ին կետով առանձնացված տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 6-ին ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2008, N 1177-Ա | 23.10.2008, N 958-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|