Գլխավոր տեղեկություն
Համար
N 1183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2008-16.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.946
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1183-Ն

 

«ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքով սահմանված կարգով դադարեցնել «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը:

2. Օրենքով սահմանված կարգով «Բուժգույք» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բուժգույք» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

3. Սահմանել, որ`

ա) «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, պահպանման, տարածքային տեղաբաշխման` սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարումը,

պետական պահուստի և այլ նյութական արժեքների արտադրությունների հիմնումն ու շահագործումը,

հիմնական ֆոնդերի տեխնիկապես սարքին վիճակի պահպանումը,

աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների մշակումը և ներդրումը,

աշխատանքի վարձատրության նոր մեթոդների մշակումը և ներդրումը,

կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների բարձրացումը և տնտեսության արդյունավետ կառավարումը.

բ) «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):

(«բ» ենթակետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 21.08.08 N 1042-Ն)

4. Լիազորված պետական մարմնին վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

5. «Բուժգույք» պետական հիմնարկի պետական սեփականություն հանդիսացող` 85894144 դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել և 587283595 դրամ արժողությամբ շենքերն ու շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 5-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով «Լիճ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքներն իրականացնելու, հաշվեկշռում գտնվող մնացորդային արժեքները «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:

7. «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպման պահին նրա տնօրինության և «Լիճ» պետական հիմնարկից ընդունած` պետական սեփականություն հանդիսացող գույքը, իսկ շենքերն ու շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

8. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1183-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խում-բը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են նվազեցումները)

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

այդ թվում`

 

 

13

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

03

Նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորում և պահպանում

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

01. ՀՀ պետական ռեզերվների գործակալության համակարգի հիմնարկների պահպանում

3922.3

3922.3

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

3922.3

3922.3

 

 

02. Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձևավորում և պահպանում

(3922.3)

(3922.3)

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

(3922.3)

(3922.3)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.08.2010, N 1088-Ն 16.09.2010, N 1183-Ն
21.08.2008, N 1042-Ն 02.10.2008, N 1183-Ն
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 1183-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան