Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.1997-18.05.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունվարի 1993 թ. N 4

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23 ՀՈԴՎԱԾԻ «Ա» ԵՎ «Է» ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված շահութահարկի արտոնություններից օգտվող հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների ու ֆոնդերի, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների ցանկերը (կցվում են):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված այն հասարակական, բարեգործական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները և ֆոնդերը, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի, սոցիալական ապահովագրության ձեռնարկությունները, հիմնարկությունները, կազմակերպությունները, որոնք «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերին համապատասխան ստացել են միջոցներ, իրենց գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմնին ներկայացնում են մուտքագրված գումարների և դրանց ծախսման մասին տարեկան արդյունքներով հաշվետվություն:

3. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններին համապատասխան ստացված միջոցները չեն կարող ծախսվել արտադրաառևտրային և այլ տնտեսական, այդ թվում` վարկային գործունեության իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համաձայնեցված, մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների հաստատված և գործող ցանկերի մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ:

(փոփ. 27.04.95 թիվ 241 որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
  


ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
հունվարի 7-ի N 4 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ՄՅՈՒՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23 ՀՈԴՎԱԾԻ «Ա» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կարմիր խաչի ընկերություն

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն

Հայ գրողների միություն

Հայաստանի երաժշտական ընկերություն

Հայաստանի նկարիչների միություն

Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Հայաստանի թատերական գործիչների միություն

Հայաստանի ճարտարապետների միություն

Գյուտարարների և ռացիոնալիզատորների ընկերություն

Հայաստանի դիզայներների միություն

Մշակույթի հայկական ֆոնդ

Հայաստանի մտավորականության սոցիալական պաշտպանության հիմնադրամ

Հաշանդամների հայկական ընկերություն

«Գթություն» բարեգործական միություն

Հայաստանի խաղաղության ֆոնդ

Հայաստանի գիտնականների միություն

«Արցախ» հայրենակցական բարեգործական միություն

Աֆղանական պատերազմի մասնակիցների հայկական հանրապետական ընկերություն

ՀՀ և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ և Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն

ՀՀ «Զինվորների ծնողների» կոմիտե

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն

Գ.Նարեկացու անվան հայկական մանկական ֆոնդ

Հայաստանի մանկական ֆոնդ

«Դինամո» մարզական ընկերություն

Պաշտպանական, մարզատեխնիկական միություն

«Նոյի տապան» բժշկական-սոցիալական զարգացման բարեգործական ֆոնդ

Հայաստանյաց առաքելական եկեղեցին` իր ավանդական կազմակերպություններով հանդերձ

Կրոնական այլ կազմակերպություններ

Սոցիալական ապահովագրության ֆոնդ

«Սևան» գյուղական մարզական ընկերություն

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերություն

Արհմիությունների կամավոր մարզական ընկերություն

Կույրերի միություն

Խուլերի միություն

Համրերի միություն

«Զորավար Անդրանիկ» ՀՀՄ

«Ապավեն» գթության և առողջության հայկական ֆոնդ

Հայ ընտանիքի աջակցության միություն

Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

Համահայկական շախմատի «Նավակ» բարեգործական ֆոնդ

«Ղևոնդ Ալիշան» մշակութային-լուսավորչական միություն

«Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման կոմիտե»

(լրաց. 06.07.95 թիվ 498 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի

հունվարի 7-ի N 4 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ՖՈՆԴԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23 ՀՈԴՎԱԾԻ «Է» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կարմիր խաչի ընկերություն

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն

Հայ գրողների միություն

Հայաստանի գրողների միություն

Հայաստանի նկարիչների միություն

Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Հայաստանի ճարտարապետների միություն

Հայաստանի թատերական գործիչների միություն

Գյուտարարների և ռացիոնալիզատորների ընկերություն

Հայաստանի երաժշտական ընկերություն

Հայաստանի դիզայներների միություն

Հայաստանի խաղաղության ֆոնդ

Մշակույթի հայկական ֆոնդ

Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդ

Հաշմանդամների հայկական ընկերություն

Հայաստանի մտավորականության սոցիալական պաշտպանության հիմնադրամ

Չեռնոբիլի բարեգործական միություն

Հայաստանի գիտնականների միություն

Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների պաշտպանության ասոցիացիա

«Արցախ» հայրենակցական ընկերության միություն

Հյուսիսային Արցախի «Շահումյան-Գետաշեն» բարեգործական միություն

Աֆղանական պատերազմի մասնակիցների հայկական հանրապետական ընկերություն

Հայ ազատամարտիկների սոցիալական ապահովվածության ասոցիացիա

ՀՀ և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ և Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբերի բարեկամների միություն

Հայաստանի մանկական ֆոնդ

«Փախստականների ֆոնդ» բարեգործական միություն

«Գթություն» բարեգործական միություն

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն

Գ.Նարեկացու անվան հայկական մանկական ֆոնդ

Ա.Դ.Սախարովի անվան առաջադիմության, մարդու իրավունքների պաշտպանության և գթասրտության ֆոնդ

Հայաստանի միջազգային գիտական ֆոնդ

ՀՀ օլիմպիական կոմիտե

Հայկական փրկարարների կազմակերպությունների միաբանություն

Երեխաների պաշտպանության միություն

«Սպիտակ» փրկարարական կենտրոն

Հայաստանյաց առաքելական եկեղեցին` իր ավանդական կազմակերպություններով

Կրոնական այլ կազմակերպություններ

Արցախի օգնության ֆոնդ (հատուկ ծրագրերի պետական վարչություն)

ՀՀ պաշտպանության ֆոնդ

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 «Ապավեն» գթության և առողջության հայկական ֆոնդ

Հայ ընտանիքի աջակցության միություն

Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

Համահայկական շախմատի «Նավակ» բարեգործական ֆոնդ

«Ղևոնդ Ալիշան» մշակութային-լուսավորչական միություն

«Հայաստանի մանկապատանեկան «Հույս» կազմակերպություն»

(լրաց. 12.04.95 թիվ 194 որոշում)

«Հովհաննես Թումանյան» բարեգործական ֆոնդ

(լրաց. 13.03.94 թիվ 117 որոշում)

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա

(լրաց. 19.09.94 թիվ 442 որոշում)

«Կանանց համահայկական միություն»

(լրաց. 13.09.96 թիվ 294 որոշում)

«Պարմանի» համազգային ուսանողական բարեգործական հիմնադրամ

(լրաց. 01.04.97 N 57 որոշում)