«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2409-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ (2KR) ՏՆՕՐԻՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հնդկաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի` 7,5 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամայնացումից գոյացած միջոցներից մինչև 40 մլն դրամը հատկացնել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանակներում գոյացած Գործընկերային հիմնադրամի համալրմանը, իսկ մինչև 830 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։
(որոշումը լրաց., փոփ. 08.06.06 N 777-Ա, փոփ. 16.10.08 N 1173-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 27 |