Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.29/32(306) Հոդ.289
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008275

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2008 թ.

թիվ 192-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածը, 38-րդ հոդվածը, 40-րդ հոդվածը, 43-րդ հոդվածը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 45-րդ հոդվածը, 54-րդ հոդվածը, 221-րդ հոդվածը ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների եւ oտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 4/01-ի 4-րդ կետից հանել ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,» բառերը:

2) Կանոնակարգ 4/01-ի 9-րդ կետի առաջին նախադասության «Կենտրոնական բանկի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի» բառերով:

3) Կանոնակարգ 4/01-ի 14-րդ կետից հետո լրացնել 14.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «14.1 Լիցենզիայի տրամադրումից հետո ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված կանոնները` իրավասու մարմնի կողմից այդ փոփոխությունները հաստատելուց հետո 3 օրյա ժամկետում: Փոփոխված կանոնները Կենտրոնական բանկ են ներկայացվում ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ՝ վավերացրած ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության կնիքով:»:

4) Կանոնակարգ 4/01-ի 15-րդ կետի «Կենտրոնական բանկը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդը» բառերով:

5) Կանոնակարգ 4/01-ի 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

6) Կանոնակարգ 4/01-ի 22-րդ կետի «Կենտրոնական բանկը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի նախագահը» բառերով:

7) Կանոնակարգ 4/01-ի 28-րդ կետի «Սույն կանոնակարգի 24-րդ կետով» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգի 27-րդ կետով» բառերով:

8) Կանոնակարգ 4/01-ի 31-րդ կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

9) Կանոնակարգ 4/01-ի 33-րդ կետի «Կենտրոնական բանկի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի նախագահի» բառերով:

10) Կանոնակարգ 4/01-ի 33-րդ կետից հետո լրացնել 33.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «33.1. Մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներդրումային ընկերությունն եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման վկայականը»:

11) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ներդրումային ընկերության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են:»:

12) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «հիմնադիր պայմանագիրը և» բառերը:

13) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում «հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին» բառերը փոխարինել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին» բառերով:

14) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

15) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13) նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձի հայտարարագիրը՝ ներդրումային ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:»:

16) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հայտարարություն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի բացակայության մասին,»:

17) Կանոնակարգ 4/01-ի 35-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին» բառերը փոխարինել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին» բառերով:

18) Կանոնակարգ 4/01-ի 36-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին» բառերը փոխարինել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին» բառերով:

19) Կանոնակարգ 4/01-ի 37-րդ կետի «35-րդ կետով» բառերից առաջ լրացնել «սույն կանոնակարգի» բառերը:

20) Կանոնակարգ 4/01-ի 40-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ներդրումային ընկերության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են:»:

21) Կանոնակարգ 4/01-ի 40-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «բացակայության» բառը:

22) Կանոնակարգ 4/01-ի 40-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի հայտարարագիրը՝ ներդրումային ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:»:

23) Կանոնակարգ 4/01-ի 40-րդ կետի 7-րդ ենթակետի «55-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

24) Կանոնակարգ 4/01-ի 41-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ներդրումային ընկերության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են:»:

25) Կանոնակարգ 4/01-ի 41-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) նշանակալից մասնակցություն ակնկալող պետության հայտարարագիրը՝ ներդրումային ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված գործարար ծրագրում իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:»:

26) Կանոնակարգ 4/01-ի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ակնկալող անձի վերաբերյալ Կենտրոնական բանկ են ներկայացվում իրավաբանական անձի համար` սույն կանոնակարգի 34-րդ կետի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 14-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, իսկ ֆիզիկական անձի համար` սույն կանոնակարգի 40-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ տեղեկանք նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնցում ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը նշանակալից մասնակից է) մասին` համաձայն սույն կանոնակարգի հավելված 9ա-ի և տեղեկանք նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին` համաձայն սույն կանոնակարգի հավելված 9բ-ի »:

27) Կանոնակարգ 4/01-ի 47-րդ կետից հանել «10-րդ,» բառը:

28) Կանոնակարգ 4/01-ի 47-րդ կետից հետո լրացնել 47.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «47.1 Եթե ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձի միջոցով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում մի քանի անձինք, ապա անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստանալու համար ներկայացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը միայն այն ֆիզիկական անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում: »:

29) Կանոնակարգ 4/01-ի 48-րդ կետի «պաջվող» բառը փոխարինել «պահանջվող» բառով:

30) Կանոնակարգ 4/01-ի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ բանկային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

31) Կանոնակարգ 4/01-ի 57-րդ կետից հանել «այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով (հեռուստատեսությամբ կամ առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում կամ ամսագրում) և» և «և զանգվածային լրատվության միջոցով հայտարարություն տալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը» բառերը:

32) Կանոնակարգ 4/01-ի 66-րդ կետի «Կենտրոնական բանկի» բառերը փոխարինել « Կենտրոնական բանկի խորհրդի» բառերով:

33) Կանոնակարգ 4/01-ի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն գլուխը սահմանում է նոր ստեղծվող և գործող ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի երեք տարվա գործարար ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներդրումային ընկերության մասնաճյուղի երկու տարվա գործարար ծրագրի Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:»:

34) Կանոնակարգ 4/01-ի 74-րդ կետի «Ծրագիրը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վերանայված ծրագիրը,» բառերով:

35) Կանոնակարգ 4/01-ի 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխությունները:»:

36) Կանոնակարգ 4/01-ի 83-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «նախագահի» բառով:

37) Կանոնակարգ 4/01-ի 87-րդ կետից հետո լրացնել 87.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«87.1. Ներդրումային ընկերությունը, նրա մասնաճյուղը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը կարող են սույն կանոնակարգի 85-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով և 86-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 12-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ ապահովագրության պայմանագիր, որը պետք է ներառի առնվազն հետևյալ պատահարները.

Ներդրումային ընկերությանը, նրա մասնաճյուղին, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղին սեփականության, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող առանձնացված տարածքում գտնվող գույքի, այդ թվում և կանխիկ դրամի, արժեթղթերի հավաստագրերի, արժեթղթերի հաշիվների տվյալների բազայի էլեկտրոնային կրկնօրինակների, գործառնություններին վերաբերող փաստաթղթերի բնօրինակների, արժեթղթերի հաշվառման գրքերի և այլ արժեքավոր գույքի՝ հրդեհի, ավազակության, գողության, կողոպուտի հետևանքով կորուստը կամ վնասվածքը:

Նշված ապահովագրական ռիսկերի գծով ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել ընկերության բոլոր ակտիվների 1 տոկոսից:

Ընդ որում վերոնշյալ ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի՝

 

- Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-

- Մուդիզի «Բաա» խմբի` 

Բաա3

- Ա. Մ. Բեստի «Բ» խմբի`

Բ+

- Դաֆֆ և Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-

- Վեիսսի «Բ» խմբի`

Բ-

- Ֆիթչի «ԲԲԲ» խմբի`

ԲԲԲ-:»:
   

 38) Կանոնակարգ 4/01-ի 89-րդ կետից հետո լրացնել 89.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«89.1. Բանկը, վարկային կազմակերպությունը սույն կանոնակարգի 89-րդ կետով սահմանված տեղեկացմանը կից Կենտրոնական բանկ է ներկայացնում

1) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի,

2) ներդրումային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող աշխատակիցների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները,

3) ներդրումային ծառայությունների մատուցման կանոնների նախագծերը,

39) Կանոնակարգ 4/01-ի հավելված 1-ից հանել «Պետական տուրքը վճարված է՝ ------- ------------------200 թ.» բառերը:

40) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 3-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:

41) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 6ա-ի «դիմումի» բառը փոխարինել «միջնորդագրի» բառով:

42) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 7ա-ն և 7բ-ն հաստատել նոր խմբագրությամբ համաձայն սույն որոշման համապատասխանաբար հավելված 2-ի և հավելված 3-ի:

43) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 9-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 4-ի:

44) Հաստատել Կանոնակարգ 4/01-ի հավելված 9բ-ն` համաձայն սույն որոշման հավելված 5-ի:

45) Կանոնակարգ 4/01-ի հավելված 13-ից հանել «արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.» և «վարկային կազմակերպության գործունեությունը.» բառերը:

46) Կանոնակարգ 4/01-ի հավելված 14-ի աղյուսակ 3-ի վերնագրում «Ֆոնդային բորսայում» բառերը փոխարինել «Կարգավորող շուկայում» բառերով, ինչպես նաև աղյուսակի 1-ին կետի «Բրոքերային գործարքներ» բառերը փոխարինել «Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում» բառերով, իսկ աղյուսակի 2-րդ կետի «Դիլերային գործարքներ» բառերը փոխարինել «Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում» բառերով:

47) Կանոնակարգ 4/01-ի հավելված 14-ի գլուխ 16-ի 1.3 կետի «ֆոնդային բորսայում» բառերը փոխարինել «կարգավորվող շուկայում» բառերով:

48) Կանոնակարգ 4/01-ի հավելված 14-ի գլուխ 16-ի 1.4 կետի «ֆոնդային բորսայից» բառերը փոխարինել «կարգավորվող շուկայից» բառերով:

49) Կանոնակարգ 4/01-ի 34-րդ կետի 8-րդ ենթակետը «միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «(երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. հուլիսի 10

Երևան

 

Հավելված 1

 

Հավելված 3

 

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,  ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01 Հավելվածի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________

1.2. Սեռը _____  1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________

(օր/ամիս/տարի)

1.4. Ծննդավայրը ______________________________________________

1.5. Քաղաքացիությունը  _________________________________________

1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված __________________

______________________

 

1.7. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

 

1.8. Հեռախոսահամարը _______________1.9. Էլեկտրոնային փոստի հասցեն ______

1.9. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը

 

Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________

Կրելու ժամանակաշրջանը

________________

_____

(օր/ամիս/տարի)
                     

 

2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը, որի ղեկավար պետք
է հանդիսանաք

ՀՀ ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարի համար նշել նաև մասնաճյուղի
անվանումը և գտնվելու վայրը:
3. Ղեկավար պաշտոնը

3.1. Առաջադրվող պաշտոնը _________________________________________

3.2. Արդյո՞ք նշանակված եք այդ պաշտոնում որպես

ժամանակավոր պաշտոնակատար: Եթե «այո», նշել նշանակման

ամսաթիվը:

__________________

(օր/ամիս/տարի)

3.3. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասությունները և պատասխանատվության

ոլորտները որպես ղեկավար.
Դուք կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր մանրամասն նկարագիրը ներկայացնելու

համար և կցել դրանք սույն հավելվածին:

 

4. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նշված հիմքերի մասին.

4.1 Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թեսթեր Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

Այո c 

Ոչ c 

_________________________________________________________

4.2.Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո c

Ոչ c 

4.3. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

_________________________________________________________

4.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված)
պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c

4.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ
մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես
կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c

 

 Ոչ c 

4.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների

քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար

ենթարկվել եք քրեական պատասխանատվության:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

Նախկինում կամ ներկայումս ղեկավար հանդիսացող անձինք պետք է պատասխանեն նաև 4.7-ից 4.14 հարցերինՆախկինում կամ ներկայումս նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պետք է պատասխանեն նաև 4.7-ից 4.9 հարցերին

4.7. Արդյո՞ք ՀՀ տարածքում գործող ներդրումային ծառայություններ մատուցման համակարգում, այլ պետությունների ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ այլ ֆինանսական հաստատություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը (այլ ֆինանսական հաստատությունը) հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այլ ֆինանսական հաստատության) ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

 Այո c 

 Ոչ c

4.8. Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով սահմանված հիմքերով:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

 Այո c 

 Ոչ c 

4.9. Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում միտումնավոր կերպով խախտել եք օրենքները և այլ իրավական ակտերը:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c

 Ոչ c

4.10. Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում վարել եք անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել եք վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողությունները:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

4.11 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար,

Ձեր պաշտոնավարման ընթացքում կատարել եք այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ներդրումային ծառայություններ մատուցող անձը կրել է կամ կարող էր կրել ֆինանսական կամ այլ վնաս:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c  

 Ոչ c 

4.12 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում կատարել եք անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի հաճախորդների շահերին:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

4.13 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք եք դրսևորել Ձեր ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ ա ներդրումային ծառայություններ մատուցող անձի նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ:

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

4.14 Արդյո՞ք Դուք, հանդիսանալով ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավար, Ձեր պաշտոնավարման ընթացքում չեք կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել եք Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 Այո c 

 Ոչ c 

 

5. Կրթություն, որակավորում

Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

5.1. Ուսումնական
հաստատության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Հաճախումների
ժամանակաշրջանը
(----թ-ից մինչև ----թ.)

 

Գիտական
աստիճանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


5.2. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում: _______________________

6. Աշխատանքային գործունեություն
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

6.1.Աշխատանքային գործունեությունը` վերջին տաս տարվա

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը, երաշխավորողի անունը

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

Պաշտոնը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ներդրումային ծառայություններ մատուցման (ֆինանսական) համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անունը, ազգանունը

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը

 

Հասցեն

 

Հեռախոսը

1.

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7. Նշանակալից մասնակցություն և փոխկապվածություն

ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 7.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն: Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները:

Անհրաժեշտության դեպքում օգտագործեք լրացուցիչ թերթեր

7.1. Նշեք այն ներդրումային ծառայություններ մատուցող անձի կամ ֆինանսական կազմակերպության անվանումը, որի կանոնադրական կապիտալում ունեք կամ ունեցել եք նշանակալից մասնակցություն:
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից:

Կազմակերպության անվանումը

 

%

 

Բաժնետոմսերի
քանակը

 

Ընդհանուր գումար (դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.2. Նշեք այն ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը, որի կանոնադրական կապիտալում Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են նշանակալից մասնակցություն:
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից: 

Կազմակերպության անվանումը

 

%

 

Բաժնետոմսերի
քանակը

 

Ընդհանուր գումար (դրամով)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ներդրումային ծառայությունների մատուցման համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, (եթե այդպիսիք կան). 

Անունը, ազգանունը, անձնագրի
համարը, փոխկապակցվածության
տեսակը

 

Աշխատանքի վայրը,
պաշտոնը

 

Հեռախոսը

1.

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8. Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք

կամ նախկինում ունեցել եք ժամկետանց պարտավորություններ այն ներդրումային ծառայություններ մատուցող անձի նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

 Այո c 

 Ոչ c 

 
9. Այլ տեղեկատվություն

9.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները, բացառությամբ՝ 7.3 կետում նշված անձանց).

Անունը, ազգանունը, անձնագրի

համարը, փոխկապակցվածության
տեսակը

 

Աշխատանքի
վայրը, պաշտոնը

 

Հեռախոսը

1.

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9.2. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները,

 

Կազմակերպության անվանումը,

 

Գործունեության վայրը

 

Գտնվելու վայրը (հեռախոսը)

 

 

 

 

9.3. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն ___________________

 

Ամսաթիվ

 

___________________
օր/ամիս/տարի

 

Հավելված 2

Հավելված 7ա
 

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը,ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01 Հավելվածի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ (ՈՒՆԵՑՈՂ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավաբանական անձ-մասնակցի (կազմակերպության) տվյալներ

1.1. Անվանումը _________________________________________

1.2. Գտնվելու վայրը,

 

1.3.Գրանցման ամսաթիվը ________________  վայրը _______________

                               (օր/ամիս/տարի)

 

1.4. Ներդրումային ընկերության անվանումը, որտեղ մասնակիցն ակնկալում է ձեռք
բերել նշանակալից մասնակցություն. _____________________________ 

2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

_________

գումար

________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

_________

գումար

________

%

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը   ___________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը        ___________

 

3. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները

3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

3.2. Նշել ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)՝

Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 3.3 կետը

 

3.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել՝ 

 

ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը /անվանումը ___________________
բ) Գտնվելու/բնակության վայրը
գ) Վարկի/ փոխառության դ) Գրավի

գումարը __________

առարկան________

ե) Վարկի/ փոխառության ստացման պայմանները և ժամկետները

 

զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի __________________
 

3.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել.

Վաճառողի/փոխանցողի անունը (անվանումը)

 

Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի քանակը

 

 Վաճառքի/փոխանցման ենթակա բաժնետոմսերի/ մասնակցության չափը (%)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ.

ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը,

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

       
       
       

5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամի, գործադիր մարմնի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից՝ նշված
պաշտոնում)

 

Բնակության վայրը

       
       
       
       
 

6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն:
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

Կազմակերպության անվանումը, անձի անունը, անձնագրի համարը,

 

Գտնվելու

(բնակության

վայրը)

 

Փոխկապակցվածության տեսակը

1.    
2.    
     
     

7. Այլ տեղեկատվություն

7.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի 30 օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները (գումար, ժամկետ և այլն): 

 Այո c 

 Ոչ c 

 

7.2. Արդյո՞ք կազմակերպության մոտ բացակայում են
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:
«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 Այո c 

 Ոչ c 

7.3. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Տնօրենի անունը, ազգանունը _______________________________________

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

 

 

Հավելված 3

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7բ

 

Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01 Հավելվածի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ (ՈՒՆԵՑՈՂ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ֆիզիկական անձ-մասնակցի տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _______________________________

 

1.2. Սեռը ______________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______

օր/ամիս/տարի

1.4. Ծննդավայրը ______________________________________

1.5. Քաղաքացիությունը __________________________________

 

1.6. Անձնագրի սերիան և համարը                                         ___________________

___________________

1.7. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին)

 

1.8.Հեռախոսահամարը  ________ 1.9. Էլեկտրոնային փոստի
հասցեն
_________ 

 

1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու

ժամանակաշրջանը

_____________________________________

Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________

 

Կրելու ժամանակաշրջանը

__________

___________

օր/ամիս/տարի

                

1.11. Ներդրումային ընկերության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել
նշանակալից մասնակցություն. ______________________________________

 

2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)

 

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

_________

գումար

________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

_________

գումար

________

%

 

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը  _________________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ հաշվեկշռային արժեքը

3. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները
3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

3.2. Նշել ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)՝
Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 3.3 կետը

3.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել՝ 

 

ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը /անվանումը _____________________
բ) Գտնվելու/բնակության վայրը
գ) Վարկի/ փոխառության դ) Գրավի

գումարը __________

առարկան________

ե) Վարկի/ փոխառության ստացման պայմանները և ժամկետները

 

զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի __________________

3.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն
(ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել.

Վաճառողի/փոխանցողի
անունը (անվանումը)

  Վաճառքի/փոխանցման
ենթակա բաժնետոմսերի
քանակը
 

Վաճառքի/փոխանցման
ենթակա բաժնետոմսերի/ մասնակցության
չափը (%)

1.    
2.    
     
     

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ
ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 4.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար՝

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

       
       
       

5. Կրթություն, որակավորում
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

5.1. Ուսումնական
հաստատության
անվանումը

  Գտնվելու վայրը  

Հաճախումների
ժամանակաշրջանը
(---թ-ից մինչև ---թ.)

 

Գիտական
աստիճանը

       
       
       

5.2. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում _________________________

6. Աշխատանքային գործունեություն
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

6.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարվա դրությամբ

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը,
երաշխավորողի անունը

Աշխատանքի ընդունման և
ազատման ժամկետները

Պաշտոնը

     
     
     

6.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող՝ ներդրումային ծառայությունների մատուցման (ֆինանսական) համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անունը, ազգանունը

 

Աշխատանքի
վայրը, պաշտոնը

 

Հեռախոսը

     
     
     
     

7. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր պատասխանատվության ոլորտը որպես ներդրումային ընկերության մասնակից
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

 

 

8. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն: Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները:

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

Կազմակերպության անվանումը, անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը

 

Գտնվելու (բնակության վայրը)

 

Փոխկապակցվածության տեսակը

     
     
     
     
     
     
     

91. Արդյո՞ք Դուք ունեք 30 օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

 Այո c 

 Ոչ c 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

 .9.2 Արդյո՞ք Ձեզ մոտ բացակայում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հիմքերը:

«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 Այո c 

 Ոչ c 

9.3. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

 

10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

 

 

Հավելված 4

ՀԱՎԵԼՎԱԾ 9ա

 

Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01 Հավելվածի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

 

1. Նշանակալից մասնակիցը
1. Անվանումը
(անունը, ազգանունը) ___________________________________
2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ

2.1. Անվանումը __________________________________

2.2. Գտնվելու վայրը

 

2.3.Գրանցման ամսաթիվը ____________ վայրը ____________

                 օր/ամիս/տարի

 

2.4. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն.
3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության վերաբերյալ.

Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

_________

գումար

________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

_________

գումար

________

%

 

4. Տեղեկություններ իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ
ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 4.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները
4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       
 
 
4.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,

անձնագրի համարը,

 

Բնակության վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       
       
       
       
       
 
 

5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում աշխատելու
տարիները (որոնցից՝ նշված
պաշտոնում)

1.    
2.    
     
     
     
6. Այլ տեղեկատվություն

6.1 Արդյո՞ք կազմակերպությունն ունի 30 օր ժամկետանց (չմարված) պարտականություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 Այո c 

 Ոչ c 

6.2 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից սույն փաստաթղթում ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

անունը, ազգանունը ____________________________________

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

Հավելված 5

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9բ

 

Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01 Հավելվածի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔԲԵՐՈՂ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Նշանակալից մասնակիցը

1. Անվանումը (անունը,
 ազգանունը) ___________________________________

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն: Ֆիզիկական անձի համար փոխկապակցված անձինք են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները:

2.1. Անունը, ազգանունը __________________________________

2.2. Բնակության վայրը

 

2.3.Անձնագրի համարը ____________ ____________
    

2.4 Փոխկապակցվածության տեսակ
2.5. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել նշանակալից մասնակցություն.

3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության վերաբերյալ.

Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

_________

գումար

________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

_________

գումար

________

%

 

4. Այլ տեղեկատվություն

4.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 օր ժամկետանց (չմարված) պարտականություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

 Այո c 

 Ոչ c 

4.2 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից սույն փաստաթղթում ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Անունը, ազգանունը ____________________________________

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան