ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2008 թվականի N 1190-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 467705 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող` 20592.3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարածքների վրա) և բազմամյա տնկարկներով (գնահատված արժեքը` 605 հազ. դրամ)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».
2) որոշման 2-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող գույքի,» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. որ մրցույթում հաղթողը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց իր կողմից առաջարկված գինը պարտավոր է վճարել 7-ամյա ժամկետում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:».
4) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «վճարումից հետո» բառերը փոխարինել «առաջին վճարումը կատարելուց հետո» բառերով.
5) որոշման 4-րդ կետում «15924.6» թիվը փոխարինել «20592.3» թվով.
6) որոշման հավելվածի ցանկի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հոկտեմբերի 24 Երևան
Տ. Սարգսյան