Գլխավոր տեղեկություն
Համար
N 1009-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.17/58(648) Հոդ.964
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 1009-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոփոխությունները`

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ Հաշվապահների միջազգային դաշնության կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորները, ինչպես նաև նշված կրթական ստանդարտներին համապատասխան Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչև նրանց հավատարմագրումն անցկացված քննությունները դրական հանձնած (անցողիկ միավորը հավաքած) մասնագետները համարվում են քննությունները հանձնած: Սույն կետի պահանջների կատարումը հավաստող փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմինն այդ մասնագետներին տալիս է աուդիտորի որակավորման վկայական` նրանց կողմից դիմում տալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:».

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի`

ա. 9-րդ կետում «Սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սույն կետում նշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում` սույն կետում նշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին բանավոր կամ գրավոր տեղեկացվում է դիմողին, իսկ սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին և մերժվում նրա` քննությանը մասնակցելու մասին դիմումը:»,

բ. 10-րդ կետում «ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ,» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ,» բառերով,

գ. 12-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Քննության յուրաքանչյուր փուլի տևողությունը սահմանվում է երեքական ժամ:» նախադասությունը փոխարինել «Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է երկու ժամ 30 րոպե, իսկ երկրորդ փուլինը՝ երեք ժամ:» նախադասությամբ,

դ. 15-րդ կետի առաջին պարբերությունը «մեկից ավելի պատասխան նշելը» բառերից հետո լրացնել «նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը),» բառերով,

ե. 18-րդ կետում «սույն կարգի 16-րդ կետով» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետով» բառերով,

զ. 27-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, քննությանը մասնակցելու համար նա կարող է ներկայացնել միայն սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետով պահանջվող՝ լիազորված մարմնի կողմից հաստատված ձևի դիմում, եթե փաստաթղթերը ներկայացնելու օրվանից չի անցել մեկ տարի:».

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված աուդիտորների որակավորման քննությունների ծրագրի «II. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» բաժնի`

ա. թեմա 12-ում «սոցիալական ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության վճարների» բառերով,

բ. թեմա 13-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեմա 13. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք

Մաքսային ռեժիմներ

Ընդհանուր դրույթներ մաքսային արժեքի վերաբերյալ

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը և դրա բաղկացուցիչները

Մաքսային արժեքի որոշման կանոնները

Մաքսատուրքեր

Մաքսավճարներ».

4) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված աուդիտորների որակավորման քննությունների ծրագրի «IV. Տնտեսական իրավունք» բաժնի`

ա. թեմա 2-ից հանել`

«Լիցենզիայի վավերապայմանները

Լիցենզիաների տեսակները

Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովներում հարցերի քննարկման և լսումների իրականացման կարգը» տողերը,

բ. թեմա 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեմա 4. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք

Ներդրումային ընկերությունների գործունեության տնտեսական նորմատիվները

Ներդրումային ընկերություններում հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

Շուկայի կազմակերպումը»,

գ. հանել թեմա 7-ը` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք», թեմա 19-ը` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենք», թեմա 20-ը` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենք», իսկ թեմա 8-ից հանել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը» տողը,

դ. թեմա 27-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեմա 27. «Սնանկության մասին» ՀՀ օրենք»,

ե. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` թեմա 31-ով.

«Թեմա 31. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 9

Երևան