Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2005-19.11.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.196
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2021

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2003 թվականի N 45-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 31

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 45-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոններ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալներ

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների, մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման, մաքսասակագնային կարգավորման, տեղեկատվական հոսքերի կարգավորման, հետաքննության և իրավաբանական, մաքսային վերահսկողության, մաքսանենգության դեմ պայքարի հետբացթողումային հսկողության վարչությունների՝

 

պետեր

պետերի տեղակալներ

բաժինների պետեր

բաժինների պետերի տեղակալներ

գլխավոր մաքսային տեսուչներ

գլխավոր մաքսային տեսուչ-իրավաբան

գլխավոր մաքսային տեսուչ-հետաքննիչ

ավագ մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչ-իրավաբաններ

ավագ մաքսային տեսուչներ-հետաքննիչներ

մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչ-հետաքննիչ

(2-րդ կետը լրաց. 21.04.05 N 490-Ն)

3. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կադրերի, հատուկ և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժինների՝

պետեր

պետերի տեղակալներ

գլխավոր մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչներ

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ռադիոկապի ծառայության՝

պետ

պետի տեղակալ

գլխավոր մաքսային տեսուչ-կապավոր

ավագ մաքսային տեսուչ-կապավոր

մաքսային տեսուչ-կապավոր

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատների, մաքսային կետերի՝

պետեր

պետերի տեղակալներ

բաժինների պետեր

բաժինների պետերի տեղակալներ

բաժանմունքների պետեր

հերթափոխի պետեր

գլխավոր մաքսային տեսուչներ

ավագ մաքսային տեսուչներ

մաքսային տեսուչներ

(5-րդ կետը փոփ., լրաց. 21.04.05 N 490-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան