ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2003 թ.
ք. Երևան | N 351/03 |
1. Բավարարել «Ստանդարտ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար 04.09.2003 թ. ներկայացված լիցենզիայի դիմումը և տրամադրել բրոքերային գործունեության ԲԳ 0048 լիցենզիան:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությանը, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Ստանդարտ Սեքյուրիթիզ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|