Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.05.2003-02.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.01.15/1(119) Հոդ.162
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.03.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 42-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ /կամ/ հանրաքվեի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 30.04.03 N 116-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 51-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների և /կամ/ հանրաքվեի կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված 1):

(1-ին կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թվականի մարտի 30-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 14-ի թիվ 42-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ԵՎ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման ԵՎ անցկացման

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն որոշմամբ սահմանված կարգով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը:

(1-ին կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմվող ընտրողների ցուցակներում:

(2-րդ կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկում են քաղաքացիների հայտերի հիման վրա՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ: Քվեարկության նախորդ երկու օրվա ընթացքում կամ քվեարկության օրը հայտ ներկայացրած քաղաքացիները ընդգրկվում են լրացուցիչ ցուցակներում, որոնք կցվում են հիմնական ցուցակին:

(3-րդ կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

4. Տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրության օրվանից 45 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կազմավորում են ընտրական տեղամասեր՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվը կարող է լինել մեկից ավելի: Յուրաքանչյուր տեղամասում քվեարկող ընտրողների թիվը չի կարող գերազանցել 2000-ը:

7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներն իրենց մոտ կազմավորված ընտրական տեղամասերի քանակի և ընտրողների թվի մասին տեղեկատվությունն ուղարկում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում, տեսանելի վայրում: Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը փակցվում է ընտրական տեղամասում քվեարկությունից 2 օր առաջ:

9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակների մեկ օրինակը քվեարկությունից ոչ ուշ, քան 35 օր առաջ, նշված հաստատությունների ղեկավարներն ուղարկում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների տվյալները տրամադրում է համապատասխան համայնքների ղեկավարներին՝ այդ քաղաքացիներին տվյալ համայնքի ընտրողների ցուցակից հանելու համար:

11. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2003 թ. մայիսի 1-ից մինչև մայիսի 4-ը ժամը 18:00-ն:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և հանձնաժողովների անդամներ նշանակող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

13. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորելու համար Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն (դաշինքի անդամ կուսակցություններ) իրենց մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացված որոշմամբ մինչև 2003 թ. ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված տեղամասերի թվին համապատասխան՝ իրենց կողմից նշանակված մեկական անդամի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսի համարը):

14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված անդամների՝ սույն որոշման 13-րդ կետում նշված տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն մինչև 2003 թ. ապրիլի 15-ը:

15. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չկազմավորվելու դեպքում` թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:

16. Քվեարկությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղարկում է.

ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք.

բ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, քվեաթերթիկների նմուշները, ընտրական գործընթացին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները:

գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հանրաքվեի քվեարկության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է անհրաժեշտ քանակությամբ քվեաթերթիկների պատրաստումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

(16-րդ կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

17. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը սկսվում են 2003 թ. մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 8:00-ին և ավարտվում են ժամը 20:00-ին:

(17-րդ կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

18. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում քվեարկության արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կազմում է նաև ընտրատարածքում ընտրությունների ամփոփիչ արձանագրություն, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով:

181. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները, կազմում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով:

(181-ին կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

19. Ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(19-րդ կետը լրաց. 30.04.03 N 116-Ն)

20. Նշված արձանագրությունները ընտրական բոլոր փաստաթղթերի հետ միասին սոսնձված և կնքված վիճակում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(հավելվածը լրաց. 30.04.03 N 116-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 51-Ն 02.07.2022, N 42-Ն
30.04.2003, N 116-Ն 29.05.2003, N 42-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան