Basic information
Number
N 17-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.01.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.01.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.01.2013
Effective date
18.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 17-Ա

 

Վ. ԱԲԱՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Վ. Աբաջյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 17-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
 
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
 
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
 
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
 
Ս. Դավթյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 
Ա. Գասպարյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան (համաձայնությամբ)
 
Լ. Աբաջյան - Վլադիմիր Աբաջյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation