ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 865-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի և Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի` հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին ինն ամսում հատկացնել 115.0 մլն դրամ, որից`
1) Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը և պատուհանները փոխելու համար` 75.0 մլն դրամ, որից 3.5 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար.
(1-ին ենթակետը լրաց. 04.09.08 N 1058-Ա)
2) Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցելու համար` 40.0 մլն դրամ, որից 2.0 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
(2-րդ ենթակետը լրաց. 04.09.08 N 1058-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարները հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:
3. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:
(3-րդ կետը լրաց. 04.09.08 N 1058-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2008, N 1118-Ա | 08.10.2008, N 865-Ա | |
04.09.2008, N 1058-Ա | 26.09.2008, N 865-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|