Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.07.13/1(35)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.09.2015
Ստորագրման ամսաթիվ
15.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2016

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը` այսուհետ Կողմեր,

ղեկավարվելով ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին Արձանագրությամբ (Եվրասիական տնտեսական միության 2014թ-ի մայիսի 29-ի Պայմանագրի 18-րդ հավելված),

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը դադարեցնում են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ապրանքների (աշխատանքների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 2000թ-ի հոկտեմբերի 31-ի Համաձայնագրի գործողությունը:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ Կողմերի` դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Սույն Արձանագրության տեքստը մեկնաբանելիս տարաձայնությունների առաջացման դեպքում Կողմերը կղեկավարվեն ռուսերեն տեքստով:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. փետրվարի 2-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան