Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1264
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1348-Ն

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությանը հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 20-ի N 1348-Ն որոշման

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

NN
ը/կ

Պաշտոնը

Հաս-տիք-ների թիվը

Զենքի տեսակը

Զենքի ձևը

Զենքի մոդելը

Զենքի քանակը

1.

Պահակային խմբի պետ

14

ծառայողական

կարճ
ակոսափող

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել

14

2.

Պահակային խմբի պետի տեղակալ

14

14

3.

Պահակային խմբի հերթափոխի պետ

64

64

4.

Ավագ հրաձիգ

12

քաղաքացիական

երկար ողորկափող կամ ակոսափող որսորդական հրազեն

12

5.

Հրաձիգ

218

218

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան