ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1052-Ա
«ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մերժել «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2005 թվականի հոկտեմբերի 11-ի C 24248 հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 3 հատ «ԳՍ-800-ԲՊ-ԶՈՒ-Օ-ՌՊ» (ГС-800-БП-ЗУ-О-РП) և 3 հատ «ԳՍ-630-ԲՊ-ԶՈՒ-Օ-ՌՊ» (ГС-630-БП-ЗУ-О-РП) գեներատորների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|