Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.16/13(385) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1131-Ն

 

«ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ՃԱՄԲԱՐԱԿԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՈՒ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ հոդվածները, 43-րդ հոդվածի 3-րդ մասը և 68-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի անվանական արժեքը փոքրացման եղանակով փոփոխելու միջոցով`

1) «Գավառի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 38600000 դրամ (3860 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10000 դրամ արժողությամբ), նվազեցնել` օպտիմալացման արդյունքում «Գավառի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 8738.2 քառ. մետր մակերեսով շենքի և շինությունների 35650000 դրամ մնացորդային արժեքի չափով, սահմանելով «Գավառի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2950000 դրամ (3860 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 764.2 դրամ արժողությամբ).

2) «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 7040000 դրամ (1408 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ արժողությամբ), ավելացնել` նրան միացման ձևով վերակազմակերպված «Շորժայի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափով` 5040000 դրամ (1008 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ արժողությամբ), և նվազեցնել «Շորժայի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված 398 քառ. մետր մակերեսով մասնաշենքի 3300000 դրամ մնացորդային արժեքի չափով` սահմանելով «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 8780000 դրամ (1408 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 6235.8 դրամ արժողությամբ).

3) «Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 11150000 դրամ (1115 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10000 դրամ արժողությամբ), նվազեցնել համայնքի սեփականությանը հանձնված` 10990000 դրամ մնացորդային արժեք ունեցող հիվանդանոցի նախկին շենքի արժեքի չափով` սահմանելով «Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 160000 դրամ (1115 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 143.5 դրամ արժողությամբ).

4) «Մարտունու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` նախնական 217000000 դրամ (21700 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով), նվազեցնել 10801440 դրամով` «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված տարածքի հաշվեկշռային արժեքի չափով, և ավելացնել «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` նրան միացման ձևով վերակազմակերպված «Մարտունու շտապօգնության կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի` 4280000 դրամի չափով, «Մարտունու շտապօգնության կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու և բաժնետոմսերի թիվը պակասեցնելու, 5000 դրամ անվանական արժեքով 856 սովորական բաժնետոմսերը հիվանդանոցի` 10000 դրամ անվանական արժեքով 428 բաժնետոմսերի փոխարկման եղանակով փոխարկելու միջոցով` սահմանելով «Մարտունու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 210478560 դրամ (21700 սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 9699.5 դրամ արժողությամբ):

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել «Գավառի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Ճամբարակի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության և «Մարտունու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալների համապատասխան չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցումը:

3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2178-Ն և 2003 թվականի հունվարի 9-ի N 6-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 692-Ն որոշման 1.1, 1.2, 1.3, 1.4 և 1.5-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան