Գլխավոր տեղեկություն
Համար
N 964-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/56(646) Հոդ.929
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 oգոստոսի 2008 թվականի N 964-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածներով և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Լիազորել Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված՝ Հանրապետության 30/1, Խանջյան 5 և 5ա հասցեներում, 25-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված Մովսես Խորենացու 1-ին փակուղի 1 հասցեում, 26-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված Ագաթանգեղոսի փող., տուն 3 հասցեում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշումը 3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) Լիազորել Երևանի քաղաքապետին՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված՝ Տերյան 107 և 107ա հասցեներում, 9-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված՝ Արամի 21 և 23 հասցեների միջև գտնվող, 13-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված՝ Եզնիկ Կողբացու 42 հասցեում, Եզնիկ Կողբացու 42 հասցեին կից, Եզնիկ Կողբացու 50ա հասցեում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից,

բ. գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 1

Երևան