ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2008 թվականի N 885-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մասին» N 17-Ա որոշման 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնվող անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 20011.808 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (12260.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 7751.808 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|