Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.988
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1014-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Իսրայելյան փող.) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) վերանվանելով «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերություն:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մարտի 22-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 5433 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5433 հազ. դրամ:

2) Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1219 հազ. դրամ, այդ թվում՝

ա. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով՝ 144 հազ. դրամ,

բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 28 հազ. դրամ,

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 18 հազ. դրամ,

դ. կրեդիտորական պարտքեր՝ աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 43 հազ. դրամ,

ե. այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 235 հազ. դրամ,

զ. եկամուտներին վերաբերող շնորհներ՝ 751 հազ. դրամ:

3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) Ընկերությունը 1999 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունի 3,3 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորություն:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով ընկերության ունեցած 3,3 հազ. դրամ պարտքի մարումը,

բ. պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ` առաջին տարում` 1 մլն դրամ, երկրորդ տարում` 2 մլն դրամ, երրորդ տարում` 2 մլն դրամ,

գ. 3 տարվա ընթացքում ներկայիս 3 աշխատատեղը հասցնել 5 աշխատատեղի. առաջին տարում՝ 3 աշխատող` 20 հազ. դրամ աշխատավարձով, երկրորդ տարում՝ 4 աշխատող` 25 հազ. դրամ աշխատավարձով, երրորդ տարում՝ 5 աշխատող` 30 հազ. դրամ աշխատավարձով,

դ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1241244 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2. (2-րդ կետը չեղյալ է ճանաչվել 21.08.08 N 935-Ն)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր՝ համաձայն հավելվածի:

1) Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի ապրիլի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 6-ի N 1014-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Ձեռքբերման և թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ) Պետհամարանիշը
1. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1993 թ. 1412 1412 18000 019 LL 01
2. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1995 թ. 1755 1755 18000 074 LL 10
3. Ավտոմեքենա «ԳԱԶ-31100» 1998 թ. 606 606 18000 019 LL 10
4. Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» 1999 թ. 1080 1080 18000 355 LL 11

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2008, N 935-Ն 13.09.2008, N 1014-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան