Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.27/54(644) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 883-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. «I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 150» տողում «150» թիվը փոխարինել «130» թվով, «1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 140» տողում «140» թիվը` «120» թվով, «2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 60» տողում «60» թիվը` «40» թվով, իսկ «Ընդամենը 1645» տողում` «1645» թիվը` «1585» թվով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «X. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան» բաժնով.

 

«
X. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան
0515 Զարդակիրառական արվեստ 20
1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20
2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 20

Ընդամենը

60
».

 

2) որոշման N 2 հավելվածի`

ա. «I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «Պահուստային տեղեր 100» տողում «100» թիվը փոխարինել «109» թվով,

բ. «Ընդամենը 1758» տողում «1758 թիվը» փոխարինել «1698» թվով,

գ. «VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 5
2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում 5

Ընդամենը

15
».

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 16
Երևան