Գլխավոր տեղեկություն
Համար
N 903-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.872
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2008 թվականի N 903-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ» ենթակետով.

«ժէ) ըստ անհրաժեշտության ստեղծում է խորհուրդներ, հանձնաժողովներ և հանձնախմբեր»։

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչությունը, մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, մաքսասակագնային կարգավորման վարչությունը, տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչությունը, մաքսային վերահսկողության վարչությունը, ռադիոկապի ծառայությունը, Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետը և ստեղծել մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչություն, մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն, մաքսային հսկողության վարչություն, ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչություն, նախաբացթողումային հսկողության վարչություն, ներքին դիտարկումների և հսկողության վարչություն և ուսումնական կենտրոն: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 903-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 20-ի N 247-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչություն

Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն

Հետաքննության և իրավաբանական վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Ներքին դիտարկումների և հսկողության վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարչություն

Քարտուղարություն

Ընդհանուր բաժին

Հատուկ բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին

Քննչական բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ուսումնական կենտրոն

   

 II. Մաքսատներ և մաքսային կետեր

 

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն

«Զվարթնոց» մաքսատուն

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն

-Մեղրու մաքսային կետ

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն

-Բագրատաշենի մաքսային կետ

-Այրում-Ջիլիզայի մաքսային կետ

-Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն

-Բավրայի մաքսային կետ

-«Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան