«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2003 թվականի N 1183-Ն
«ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով սահմանված կարգով դադարեցնել «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը:
2. Օրենքով սահմանված կարգով «Բուժգույք» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Բուժգույք» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. Սահմանել, որ`
ա) «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, պահպանման, տարածքային տեղաբաշխման` սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարումը,
պետական պահուստի և այլ նյութական արժեքների արտադրությունների հիմնումն ու շահագործումը,
հիմնական ֆոնդերի տեխնիկապես սարքին վիճակի պահպանումը,
աշխատանքի կազմակերպման նոր մեթոդների մշակումը և ներդրումը,
աշխատանքի վարձատրության նոր մեթոդների մշակումը և ներդրումը,
կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների բարձրացումը և տնտեսության արդյունավետ կառավարումը.
բ) «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):
(«բ» ենթակետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 21.08.08 N 1042-Ն)
4. Լիազորված պետական մարմնին վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
5. «Բուժգույք» պետական հիմնարկի պետական սեփականություն հանդիսացող` 85894144 դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել և 587283595 դրամ արժողությամբ շենքերն ու շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 5-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով «Լիճ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքներն իրականացնելու, հաշվեկշռում գտնվող մնացորդային արժեքները «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:
7. «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպման պահին նրա տնօրինության և «Լիճ» պետական հիմնարկից ընդունած` պետական սեփականություն հանդիսացող գույքը, իսկ շենքերն ու շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
8. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-բը |
Ենթախումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են նվազեցումները) | |
ինն ամիս |
տարի | |||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
13 |
|
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
03 |
Նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորում և պահպանում |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
01. ՀՀ պետական ռեզերվների գործակալության համակարգի հիմնարկների պահպանում |
3922.3 |
3922.3 |
|
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
3922.3 |
3922.3 |
|
|
02. Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձևավորում և պահպանում |
(3922.3) |
(3922.3) |
|
|
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
(3922.3) |
(3922.3) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |