Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-778
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.19/68(658) Հոդ.1186
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2008
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
07.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

7 նոյեմբերի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ` ՄԱՍ II» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի փետրվարի 7-ին՝ Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 7-ին՝ Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև` «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների տարեկան ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի և ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում հավելվածները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

4. Համաձայնագրում ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված վերջին Կողմի ստորագրման օրը, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրը ստորագրվել է վերապահումով՝ առ այն, որ Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վավերացման ներքին ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Եվրոպական հանձնաժողովի կողմից ստանալու օրը:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 և 48 հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի փետրվարի 7-ին՝ Բրյուսելում և 2008 թվականի հուլիսի 7-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության 2007 թվականի գործողությունների ծրագրի` Մաս II» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


7 նոյեմբերի 2008 թ.

ՍԴՈ-778

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան