Գլխավոր տեղեկություն
Համար
N 1135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1077
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1135-Ն

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԻՍՕ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը (ԻՍՕ) Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) ապահովել Ստանդարտացման միջազգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության անդամակցության անդամավճարների վճարումը` Ստանդարտացման միջազգային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` վճարումը կատարելով տարեկան երկու անգամ` առաջին վճարումն իրականացնելով առաջին եռամսյակում, երկրորդ վճարումը` երրորդ եռամսյակում.

2) 2009 թվականից ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագրով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Ստանդարտացման միջազգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության 2008 թվականի անդամակցության վճարի մուծման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններում անդամավճարների գծով» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան