Գլխավոր տեղեկություն
Համար
N 1108-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1063
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 200-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 585-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված 500,000.0 հազ. դրամի սահմաններում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն նույն որոշմամբ սահմանված բնակավայրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար` 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված այն անձինք, ովքեր չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից:».

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «սեպտեմբերի 1-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 7

Երևան

 
 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1108-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին
եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

570,500.0

407,500.0

244,500.0

-

այդ թվում`

       

Ա. Ներքին աղբյուրներ` ընդամենը

570,500.0

407,500.0

244,500.0

-

այդ թվում`

       

2. ֆինանսական ակտիվներ

570,500.0

407,500.0

244,500.0

-

այդ թվում`

       

2.6. Այլ

570,500.0

407,500.0

244,500.0

-

որից`

       

ժամանակավորապես ազատ միջոցներ

570,500.0

407,500.0

244,500.0

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1108-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին
եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

       
     

այդ թվում`

       
 

06

 

Բնակարանային ապահովում

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       
   

01

Բնակարանային ապահովում

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       
     

04. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

Այլ կապիտալ դրամաշնորհներ

570,500.0

407,500.0

244,500.0

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1108-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       
     

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       

10

06

01

04. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

570,500.0

407,500.0

244,500.0

-

     

այդ թվում`

       
     

բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար

285,250.0

203,750.0

122,250.0

-

     

փախստական ընտանիքների համար

285,250.0

203,750.0

122,250.0

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան