Գլխավոր տեղեկություն
Համար
N 1042-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 1042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշմամբ հաստատված` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 387 որոշման վերնագրում և 1-ին կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշմամբ հաստատված կարգի`

1) 6-րդ, 8-րդ կետերում և 9-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերով.

2) 9-րդ կետի 1-ին պարբերությունում`

ա. «ենթարկվում» բառից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերով,

բ. «հաստատում է» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերով,

գ. «որոշմամբ`» բառից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացմամբ` Հայաստանի փրկարար ծառայության և պետական ռեզերվների գործակալության եզրակացության հիման վրա» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնող լիազորված մարմին ճանաչելու մասին» N 552 որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը հաստատելու մասին» N 979 որոշմամբ հաստատված ցանկի`

1) 3-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

2) 7-րդ կետի`

ա. 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով,

բ. 5-րդ պարբերությունում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը իրավասություններ վերապահելու մասին» N 1140-Ն որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը լիազոր մարմին ճանաչելու մասին» N 36-Ն որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 534-Ն որոշման 4-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, «Բուժգույք» պետական հիմնարկը «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1183-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

10. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման`

1) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

2) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «ժգ» պարբերություններում, 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում, 7-րդ կետի 2-րդ և 13-րդ ենթակետերում, 27-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

3) ամբողջ տեքստում «ՀՀ ՏԿՆ ՀՓԾ» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՀՓԾ» բառերով.

4) N 1 հավելվածի 4-րդ կետի`

ա. 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշում.».

բ. 24-րդ ենթակետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

5) N 1 հավելվածի 5-րդ կետի`

ա. 4-րդ և 16-րդ ենթակետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով,

բ. 8-րդ ենթակետում «էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների» բառերով,

գ. 11-րդ ենթակետում «ՀՀ Պետատոմհսկողության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով,

դ. 12-րդ ենթակետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման 3-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման հավելվածում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 2272-Ն որոշման 1-ին կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 56-Ն որոշման 2-րդ կետում «տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 59-Ն որոշման հավելվածի N 1 ձևում և N 2 ձևի վերնագրում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և ծառայությունը շարունակող փրկարարական ծառայողների դրամական բավարարմանը հավելավճարի նշանակման կարգն ու հավելավճարի չափը, փրկարարական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փրկարարական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 448-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 303-Ն որոշման`

1) N 1 հավելվածի 4-րդ և 25-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

2) N 1 ձևի դիմումի օրինակում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում և N 3 հավելվածի ամբողջ տեքստում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածի 14-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբԵրի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման 2-րդ կետում, որոշման հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1500-Ն որոշման վերնագրում, 1-ին, 3-րդ կետերում, որոշման հավելվածի վերնագրում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման N 6 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերով:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշման`

1) N 2 հավելվածի 16-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով.

2) N 4 հավելվածում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը հաստատելու մասին» N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

28. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 23

Երևան