Գլխավոր տեղեկություն
Համար
N 1107-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 1107-Ա

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԿՈՅՈՒՂԱՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԳԱՎԱՌ, ՄԱՐՏՈՒՆԻ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՍԵՎԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» LSEP-WORKS-2009 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կողմից հաստատված (2009 թվականի օգոստոսի 31, արձանագրություն N 6) Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում անցկացված «Կոյուղացանցերի վերանորոգում Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում» LSEP-WORKS-2009 միջազգային մրցույթի արդյունքները` 4,561,358.00 եվրո (առանց ԱԱՀ-ի)արժեքով (մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկների բացման օրվա դրությամբ` 2009 թվականի հունիսի 19-ին, մեկ եվրոն համարժեք էր 508.89, այսինքն` ծրագրի արժեքը կազմում է 2, 321, 229, 472. 62 դրամ` առանց ԱԱՀ-ի)` «Գրիար» փակ բաժնետիրական ընկերություն-«Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կոնսորցիումը մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 29

Երևան