Գլխավոր տեղեկություն
Համար
N 556
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.01.2002-30.08.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.08.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 556
քաղ. Երևան

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) գնումների մասին տեղեկությունների հրապարակման կարգը (կցվում է).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.01 N 1267)

(1-ին կետը փոփ. 27.12.01 N 1267)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 13-ի N 556 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

գնումների մասին տեղեկությունների հրապարակման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք)

10 հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանում է գնումների մասին տեղեկատվության հրապարակման կարգը:

2. Օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

3. Սույն կարգի նպատակն է`

ա) գնումների հրապարակայնության և գնումների մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը.

բ) գնումների պաշտոնական տեղեկագրի հրատարակման հետ կապված հիմնական հարաբերությունների կարգավորումը:

 

II. Գնումների մասին տեղեկատվության հրապարակումը

 

4. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` կառավարման մարմիններ), ինչպես նաև դրանց ենթակա հիմնարկների տրամադրության տակ գտնվող` գնումների մասին տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկատվության, սույն կարգի 5-րդ կետի համաձայն տրամադրվում է ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Կառավարման մարմիններից և դրանց ենթակա հիմնարկներից գնումների մասին տեղեկատվություն ստանալու պահանջը վերջիններիս պետք է ներկայացվի գրավոր: Նման պահանջի պատասխանը տրվում է գրավոր, որն ստորագրում է կառավարման մարմնի կամ դրա ենթակա հիմնարկի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Ընդ որում, տեղեկատվությունը տրամադրվում է կառավարման մարմնի կամ դրա ենթակա հիմնարկի տրամադրության տակ գտնվող ձևով` առանց ձևափոխման կամ վերամշակման:

 

III. Պաշտոնական տեղեկագրի հրատարակումը

 

6. Պաշտոնական տեղեկագիրը հրատարակում է լիազոր մարմինը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին: Ընդ որում, պաշտոնական տեղեկագրի հրատարակման նպատակով օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

7. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են օրենքով սահմանված տեղեկությունները, գնումների մասին իրավական ակտերը, ինչպես նաև այլ տեղեկություններ` լիազոր մարմնի հայեցողությամբ: Ընդ որում`

ա) համապատասխան կառավարման մարմինները կամ դրանց ենթակա հիմնարկներն օրենքով սահմանված տեղեկությունների հրապարակման համար սահմանված կարգով և ձևով կազմում են հրապարակման ենթակա տեղեկությունները պարունակող փաստաթղթերը և դրանք ներկայացնում լիազոր մարմին.

բ) լիազոր մարմինը սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո գնահատում է դրանց կազմման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին և, համապատասխանության դեպքում, դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պաշտոնական տեղեկագրի հրատարակման նպատակով կնքված պայմանագրի կողմին` հրատարակողին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում` փաստաթղթերը ներկայացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրանք վերադարձնում է ներկայացնողին, որը շտկում է անհամապատասխանությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնում լիազոր մարմին:

(7-րդ կետը լրաց., փոփ. 05.05.01 N 386)

8. Լիազոր մարմնի կողմից ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) պետական գրանցման ենթակա գնումների մասին այլ իրավական ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, այդ ակտերի պետական գրանցումը կատարված լինելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրավոր ծանուցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում.

բ) նորմատիվ բնույթ չունեցող գնումների մասին այլ իրավական ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, այդ ակտերի հաստատման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում: Սույն ենթակետում նշված իրավական ակտերն ուժի մեջ են մտնում պաշտոնական տեղեկագրում հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե տվյալ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

(8-րդ կետը լրաց. 05.05.01 N 386)

9. Սույն կարգի 8-րդ կետում չնշված գնումների մասին այլ իրավական ակտերը, ինչպես նաև գնումներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, դրանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն մուտքագրման օրվանից հետո հրատարակվող պաշտոնական տեղեկագրի հերթական համարում:

(9-րդ կետը լրաց. 05.05.01 N 386)

10. Սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետում և 9-րդ կետում նշված ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ կետը լրաց. 05.05.01 N 386)

(կարգը փոփ. 27.12.01 N 1267 լրաց., փոփ. 05.05.01 N 386)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 13-ի N 556 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

գնումների բնութագրերի հաստատման ԵՎ նախնական հսկողության

(կարգն ուժը կորցրել է 27.12.01 N 1267)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.06.2008, N 853-Ն 30.08.2008, N 556
27.12.2001, N 1267 18.01.2002, N 556
05.05.2001, N 386 18.05.2001, N 556
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան