Գլխավոր տեղեկություն
Համար
N 1540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2008-18.09.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.21/3.1 Հոդ.79.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1540-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և 18-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-11-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. N 4 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 1 հավելվածի,

բ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,

գ. 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի` համաձայն N 3 հավելվածի,

դ. 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,

ե. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,

զ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների (բացառությամբ հարկային եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների) առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,

է. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2006 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,

ը. N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2008 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,

թ. N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները` համաձայն N 13 հավելվածի.

2) որ 2008 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները, կամ որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

3) որ 2008 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.

4) որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

5) որ սույն որոշման 4-րդ կետի 13 - 16-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.

6) որ դատական ակտերի հարկադիր կատարողի բազային պաշտոնային դրույքաչափը 2008 թվականին կազմում է 42,000.0 դրամ.

7) որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`

ա. մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Սահմանել, որ այդ հաշիվը գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2008 թվականի ծախսերի ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.

8) որ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

9) որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին` նշված կետում թվարկված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցվելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն ենթակետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված գումարի սահմաններում` հետևյալ ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևան քաղաքի 2008 թվականի համաքաղաքային ծախսերի կատարման մասին» N 16/3 որոշումը)`

ա. թափառող կենդանիների վնասազերծում,

բ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային կազմակերպությունների սուբսիդավորում,

գ. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված շենքերի, այդ թվում` կաթսայատների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանում, շահագործում» փակ բաժնետիրական ընկերության սուբսիդավորում,

դ. դեկորատիվ բույսերի աճեցման տնկարանի պահպանում և շահագործում,

ե. պետության սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների նկատմամբ պետական սեփականության իրավունքի պետական գրանցում, օրինականացում և օտարում,

զ. պետության սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդում,

է. ինքնակամ կառույցների օրինականացման և օտարման համար անհրաժեշտ` շենքերի ու կառույցների քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացությունների տրամադրում.

10) որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2008 թվականին «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված 04 բաժնի 09 խմբի 01 դասի «01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր» ծախսային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով սահմանված բյուջետային մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

11) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացություն (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանով հաստատված հավելվածի` մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում նշված գնումներ կատարելու դեպքում, և այդ գնումների կատարման դեպքում պատվիրատուն իրեն սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանում չի ներկայացնում լիազոր մարմնի եզրակացության պատճենը.

12) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ կետը գործում են նաև 2008 թվականի ընթացքում.

13) որ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների միջոցների մնացորդների վրա.

14) որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ներկայացված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «9. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումները ենթակա են ուղղման բացարձակապես ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձմանը: Ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարի գումարները ծախսային հաշվից հաշվեգրվում են ավելացված արժեքի հարկի համապատասխան եկամտային հաշվին և «բյուջետային եկամուտների վերադարձ» գործառնության միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորող փաստաթղթերի` գերավճարի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան եզրակացության և վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության մասին տեղեկանքի առկայության դեպքում ավելացված արժեքի հարկի գծով եկամտային հաշվից իրականացվում է գերավճարի գումարների վերադարձը: «9. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների ամբոջ ծավալի սպառման պայմաններում ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձը 2008 թվականի ընթացքում շարունակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ավելացված արժեքի հարկի ընթացիկ մուտքերի հաշվին:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների` 2008 թվականի առաջին կիսամյակում ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).

2) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 1,550,000.0 հազ. դրամ.

3) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն առանձին ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` համաձայն N 9 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2008 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 10 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2008 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 11 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2008 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 12 հավելվածի.

7) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2008 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական գործառական դասակարգման` համաձայն N 14 հավելվածի:

3. Թույլատրել`

1) Երևանի խորհրդին` ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.

2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`

ա. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 14-րդ ենթակետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,

գ. սույն որոշման 4-րդ կետի 13-15-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

դ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4-րդ կետի 13 - 15-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 14 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում`

ա. սույն որոշման 2-րդ կետի 4 - 6-րդ ենթակետերով հաստատված նախահաշիվներում կատարել վերաբաշխում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև, բայց ոչ ավելի, քան համապատասխան նախահաշվով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը,

բ. մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետի 4 - 6-րդ ենթակետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը,

գ. սույն որոշման 2-րդ կետի 4 - 6-րդ ենթակետերով հաստատված համապատասխան նախահաշվով նախատեսված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը, 2008 թվականի ընթացքում գերազանցող մուտքերի առկայության դեպքում, 2008 թվականին օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված ուղղություններով.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացնող ստորաբաժանումների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-2-րդ, 6-8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով և 17-20-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),

գ. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնին, խմբին և դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ),

դ. սույն որոշման 35-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վճարման կատարումից հետո «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 20-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի և դեֆիցիտի գումարները ճշգրտելու վերաբերյալ.

2) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով` համաձայն սույն որոշման N 9 հավելվածի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային.

3) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման հաշվում միջոցների առկա մնացորդը` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

5) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետերին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

6) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 24.1 - 24.12, 25.1 - 25.5 և 26.1 - 26.4 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում.

7) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 24,532,754.6 հազ. դրամ բյուջետային վարկ տրամադրելու մասին.

8) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծախսային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2008 թվականին իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 09 խմբի 01 դասի «01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր» ծախսային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով սահմանված բյուջետային մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

9) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին` նշված կետում թվարկված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացնել սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի պահանջներին համապատասխան.

10) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետի 7-րդ ու 12-րդ ենթակետերին և 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան.

11) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «02. Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված բաշխումների համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

12) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

13) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

14) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.

15) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).

16) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել սույն որոշման N 14 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 4-6-րդ և 8-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4-րդ կետի 13-16-րդ ենթակետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.

18) ապահովել պետության կարիքների համար գնումներ կատարելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարությունների վերաբերյալ գովազդային հաղորդումների և հայտարարությունների հեռարձակումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 01 դասի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն կետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն կետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների դիմաց փաստացի բացված ֆինանսավորման չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները: Համանման մոտեցում կիրառել նաև «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 03 խմբի 01 դասի «05. ՀՀ սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ» և «06. ՀՀ դատարանների պահուստային ֆոնդ», ինչպես նաև 03 բաժնի 04 խմբի 01 դասի «03. ՀՀ դատախազության պահուստային ֆոնդ» ծրագրերով իրավասու մարմինների կողմից ընդունված որոշումներով հատկացումների կատարման դեպքում.

20) սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում, 12-րդ կետում, 13-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 14-րդ կետի 1-ին ենթակետում, 15-րդ կետի 1-ին ենթակետում, 16-րդ կետի 2-րդ ենթակետում, 18-րդ կետի 1-ին ենթակետում, 21-րդ կետի 1-ին ենթակետում, 25-րդ և 26-րդ կետերում, 27-րդ կետի 1-ին ենթակետում և 30-րդ կետում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.

21) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաներ հատկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.

22) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան.

23) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 5-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված պահանջին համապատասխանելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) 2008 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2008 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2008 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների ստացման նախապայմանների ապահովման համար.

3) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

4) 2007 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել 2008 թվականին կատարվելիք գնումների ձևերը, կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2008 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս` հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 14 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթի նախատեսման դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում` առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

6) ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2008 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից ու համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`

ա. կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ. ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով),

գ. էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.

7) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերում` սույն որոշման N 14 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունները.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

9) սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2008 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

10) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 24.1 - 24.12, 25.1 - 25.5 և 26.1 - 26.4 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

11) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող` ենթակա գրասենյակների 2008 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի ամփոփ բյուջեները` դրամային արտահայտությամբ.

12) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց իրականացման համար սահմանված կարգով կնախատեսվեն նոր ֆինանսական միջոցներ, և դրա հետևանքով կառաջանա գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով կլինի անհնար.

13) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրեր.

14) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կարիքների բավարարման նպատակով հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս` նշված առաջարկություններում նշել նշված հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական).

15) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բացատրագիր իրենց կողմից ղեկավարվող մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) և սահմանաքանակների թերի իրացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների թերի իրացված մասի 2008 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին.

16) գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումներ կատարելու համար, հանձնման-ընդունման արձանագրության պատճենի փոխարեն, վճարման հանձնարարագրի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան կազմված` պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագիր:

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջե.

2) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների 1998-2006 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված` պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. ռազմագիտության կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովելու, սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի ստեղծման ու ձեռքբերման, ինչպես նաև հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, այլ ուսումնական նյութերի մշակման և հրատարակման վերաբերյալ` մինչև 2008 թվականի մարտի 1-ը,

բ. ավագ դպրոցների` ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) բաշխման վերաբերյալ` մինչև 2008 թվականի մարտի 1-ը,

գ. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված գումարների` ըստ առանձին հաստատությունների բաշխման վերաբերյալ` մինչև 2008 թվականի փետրվարի 1-ը,

դ. «Նոր մրցույթով անցած բազային ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացում» ծրագրի վերաբերյալ` մինչև 2008 թվականի փետրվարի 1-ը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել ուսանողական մարզական խաղերի ծախսերի նախահաշիվը` մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը.

3) մինչև 2008 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2008/2009 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվի մասին տվյալներ, ինչպես նաև ավագ դպրոցների, ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2008 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.

4) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 9 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

5) համաձայն սույն կետի 4-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

6) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 9 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում.

7) ապահովել Եվրամիություն - Հայաստան 2007 թվականի ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտներում սահմանված ու 2008 թվականի ընթացքում իրականացվելիք նախապայմանների պատշաճ կատարումը:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 7 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

3) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 7 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 10 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

3) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 10 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում.

4) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2008 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 8 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

3) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 8 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,

բ. միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

2) Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2008 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ:

12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2008 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

2) հրատարակումների, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման, իրավաբանական տերմինաբանության զարգացման, «Պաշտոնական հայտարարություններ» կայք-էջի ստեղծման և վարման գծով 2008 թվականի պետական պատվերների վերաբերյալ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2008 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ըստ օբյեկտների չբաշխված գումարների օգտագործման ծրագիրը,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված առանձին օբյեկտների գծով սահմանված հատկացումների գումարների և դրանց նախահաշվային արժեքների միջև դրական տարբերության և (կամ) մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ.

2) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 12 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

3) համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

4) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 12 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2008 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական ու քանակական չափանիշների) վերաբերյալ,

բ. «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգի մասին.

(«բ» ենթակետը խմբ. 07.02.08 N 155-Ն)

2) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 2 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

3) համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

4) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 2 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2008 թվականի ծրագիրը.

2) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 6 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

3) համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

4) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 6 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումը` ըստ օբյեկտների).

3) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 5 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

4) համաձայն սույն կետի 3-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

5) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 5 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

17. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

1) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին.

2) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 4 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

3) համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

4) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 4 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

18. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008 թվականի ծրագրի վերաբերյալ,

բ. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի սուբսիդավորման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Նոր Խարբերդ» այգեգործական տնտեսության ջրամատակարարման բարելավման և Մեծամորի ռեզերվային հորի կառուցման գծով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարման ենթակա աշխատանքների նախահաշիվները.

3) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 3 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

4) համաձայն սույն կետի 3-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

5) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 3 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

1) 2008 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածի աղյուսակում ներկայացված բաշխման դիմաց եռամսյակային կտրվածքով հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը։

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) մասնավորեցվող պետական գույքի մասին տեղեկությունների հրատարակման գծով 2008 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

2) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2008 թվականի ծրագիրը:

22. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել մարզական միջոցառումների գծով տվյալ ամսում ֆինանսավորման ենթակա ծախսերի նախահաշիվները:

23. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) երկշաբաթյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հատուկ քննչական ծառայություն տեղափոխվող 20 օպերատիվ քննչական հաստիքների գծով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում վերաբաշխում և սույն որոշման N 5 հավելվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2008 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2008/2009 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև ավագ դպրոցների, ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2008 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ։

26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2008 թվականի համալիր ծրագիրը:

27. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. ստանդարտացման 2008 թվականի աշխատանքների վերաբերյալ,

բ. չափումների միասնականության ապահովման 2008 թվականի աշխատանքների վերաբերյալ,

գ. օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման գործընթացի 2008 թվականի ծրագրի վերաբերյալ,

դ. առևտրի համաշխարհային կազմակերպության հետանդամակցային պարտավորությունների իրականացման վերաբերյալ,

ե. Գյումրու տեխնոպարկի գործունեության ծավալման աշխատանքների իրականացման վերաբերյալ,

զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրի վերաբերյալ.

2) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 1 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

3) համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

4) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 1 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

28. Կենսաթոշակային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի N 11 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

3) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի N 11 աղյուսակում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում։

29. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 13 հավելվածի NN 13 և 14 աղյուսակներում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) համաձայն սույն կետի 1-ին ենթակետի` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն որպես ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.

3) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 13 հավելվածի NN 13 և 14 աղյուսակներում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:

30. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2008 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

31. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման N 9 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրանց շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն։

32. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1363-Ն որոշումը:

33. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 15 հավելվածի:

34. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

1) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում սույն որոշման 33-րդ կետի համաձայն կատարված վերաբաշխումները (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծախսային ծրագրերի միջև).

2) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 33-րդ կետով չպայմանավորված) վերաբաշխումները:

35. «ՎՏԲ-Արմենիա» բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի գծով կնքված վարկային պայմանագրի համաձայն վարկի սպասարկման (տոկոսավճարների) և տվյալ տարում վարկի մայր գումարի մի մասի մարման գծով վճարումները 2008 թվականին կատարելու նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 4,858,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից`

1) վարկի սպասարկման (տոկոսավճարների) գծով` 2,858,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին տոկոսավճարներ» հոդվածով), այդ թվում` 2008 թվականի առաջին եռամսյակում` 711,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, առաջին կիսամյակում` 1,429,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, և ինն ամսում` 2,147,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2) վարկի մարման գծով` 2,000,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ստացված վարկերի և փոխատվությունների մարում» հոդվածով), այդ թվում` 2008 թվականի չորրորդ եռամսյակում` 2,000,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

36. Գաղտնի:

37. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

էջ 30 էջ 218-292 էջ 567 էջ 905 էջ 1820 էջ 1869-1870 էջ 1974-2000 էջ 2469-2470
էջ 31-32 էջ 293-309 էջ 568 էջ 906-978 էջ 1821-1824 էջ 1871-1872 էջ 2001-2020 էջ 2471-2472
էջ 33 էջ 310-326 էջ 569-596 էջ 979-1334 էջ 1825-1828 էջ 1873-1874 էջ 2021-2039  
էջ 34-41 էջ 327-352 էջ 597-677 էջ 1335-1407 էջ 1829-1830 էջ 1875-1883 էջ 2040-2049  

էջ 42-44

էջ 353-397 էջ 678-701 էջ 1408-1766 էջ 1831-1832 էջ 1884-1897 էջ 2050-2101  
էջ 45-121 էջ 398-441 էջ 702-721 էջ 1767-1799 էջ 1833 էջ 1898-1907 էջ 2102-2108  
էջ 122-192 էջ 442-491 էջ 722-747 էջ 1800-1806 էջ 1834-1843 էջ 1908-1914 էջ 2109-2115  
էջ 193 էջ 492 էջ 748-798 էջ 1807-1810 էջ 1844-1865 էջ 1915-1926 էջ 2116-2466  
էջ 194 էջ 493-565 էջ 799-851 էջ 1811-1813 էջ 1866-1867 էջ 1927-1950 էջ 2467  
էջ 195-217 էջ 566 էջ 852-904 էջ 1814-1819 էջ 1868 էջ 1951-1973 էջ 2468  

(Հավելվածը փոփ. 17.01.08 N 23-Ն 17.01.08 N 32-Ն, 25.01.08 N 22-Ն, 25.01.08 N 35-Ն, 25.01.08 N 36-Ն, 17.01.08 N 41-Ն, 13.02.08  N 101-Ն13.02.08  N 107-Ն13.02.08 N 158-Ն, 22.02.08  N 199-Ն, 06.03.08 N 209-Ն, 05.03.08  N 217-Ն, 13.03.08 N 219-Ն, 13.03.08  N 225-Ն, 20.03.08 N 231-Ն, 20.03.08 N 235-Ն, 27.03.08 N 278-Ն, 04.04.08 N 376-Ն, 17.04.08 N 366-Ն, 25.04.08 N 460-Ն, 08.05.08 N 430-Ն, 08.05.08 N 474-Ն, 22.05.08 N 470-Ն, 22.05.08 N 479-Ն, 22.05.08 N 497-Ն, 22.05.08 N 489-Ն, 10.04.08 N 544-Ն,  29.05.08 N 538-Ն, 12.06.08 N 579-Ն12.06.08 N 577-Ն, 12.06.08 N 578-Ն, 16.06.08 N 598-Ն, 19.06.08 N 635-Ն, 26.06.08 N 649-Ն, 26.06.08 N 650-Ն, 26.06.08 N 659-Ն, 26.06.08 N 667-Ն, 03.07.08 N 701-Ն, 03.07.08 N 702-Ն, 12.06.08 N 706-Ն, 10.07.08 N 736-Ն, 17.07.08 N 750-Ն, 17.07.08 N 753-Ն, 03.07.08 N 769-Ն, 31.07.08 N 814-Ն, 31.07.08 N 833-Ն, 07.08.08 N 856-Ն, 07.08.08 N 862-Ն, 14.08.08 N 912-Ն, 21.08.08 N 933-Ն, 28.08.08 N 974-Ն, 28.08.08 N 963-Ն, 04.09.08 N 983-Ն, 04.09.08 N 985-Ն, 04.09.08 N 986-Ն)