Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.17/58(648) Հոդ.960
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1002-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրով գյուղի հանրակրթական դպրոցի տանիքների հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 18,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1002-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

- -
     

այդ թվում`

   
09    

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(18,051.0) (18,051.0)
     

այդ թվում՝

   
  06   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (18,051.0) (18,051.0)
     

այդ թվում՝

   
    01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (18,051.0) (18,051.0)
     

այդ թվում՝

   
      03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (18,051.0) (18,051.0)
     

այդ թվում՝

   
      ՀՀ քաղաքաշինության նախարարություն (18,051.0) (18,051.0)
       Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (18,051.0) (18,051.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 18,051.0 18,051.0
     

այդ թվում`

   
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 18,051.0 18,051.0
     

այդ թվում`

   
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 18,051.0 18,051.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 18,051.0 18,051.0
      ՀՀ կառավարություն 18,051.0 18,051.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1002-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինան-
սական ակտիվների
գծով ծախսերի ընդհանուր ծավալը
այդ թվում` ըստ ծախսատեսակների
բա-
ժինը
խում-
բը
դասը շենքերի և շինու-
թյունների շինարա-
րություն
շենքերի և շինու-
թյունների կապիտալ վերանո-
րոգում
նախագծահե-
տազոտական, գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապի-
տալ ծախ-
սեր
      ԸՆԴԱՄԵՆԸ (18051.0)   (18051.0)    
      ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (18051.0)   (18051.0)    
      այդ թվում՝          
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (18051.0)   (18051.0)    
      այդ թվում`          
      Երևան (18051.0)   (18051.0)    
      այդ թվում`          
      Երևանի թիվ 100 դպրոց (8229.9)   (8229.9)    
      Երևանի թիվ 160 դպրոց (9821.1)   (9821.1)    

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1002-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ (18051.0) (18051.0)
      ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (18051.0) (18051.0)
      այդ թվում`    
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (18051.0) (18051.0)
      այդ թվում`    
      Երևան (18051.0) (18051.0)
      այդ թվում`    
      Երևանի թիվ 100 դպրոց (8229.9) (8229.9)
      Երևանի թիվ 160 դպրոց (9821.1) (9821.1)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան