Գլխավոր տեղեկություն
Համար
N 555-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.09.2008-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.674
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 555-Ն

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
երնագիրը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի իններորդ մասին ու 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 590 որոշումը:

3. Սահմանել, որ հարկային մարմնում հայտարարատուների անձնական գործերը պահվում են հայտարարատուի մահվան տարվան հաջորդող 5 տարվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 18
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 555-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը:

(1-ին կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

2. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտներ կամ գույք կարող են լինել`

1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.

2) աշխատանքի, ծառայության տեսքով.

3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

(2-րդ կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկերը կամ պարտադիր վճարները եկամուտ վճարողի կողմից պահված լինելու դեպքում հայտարարագրում արտացոլվող բնամթերային եկամուտը կամ գույքը չի ներառում պահված հարկերը և պարտադիր վճարները: Այն դեպքերում, երբ եկամուտ վճարողը հարկի կամ պարտադիր վճարի պահում չի կատարել, հայտարարագրում բնամթերային եկամուտը կամ գույքն արտացոլվում է ամբողջ ստացած գումարով:

(3-րդ կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում, ինչպես նաև բնամթերային եկամուտը և գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում համապատասխանաբար հաշվի առնվում և արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`

1) կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

ա. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտի վճարման կամ փոխառության վերադարձի ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարմանը կամ փոխառության վերադարձին նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.

2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման կամ փոխառության վերադարձի ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական գները (սակագները),

բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը կամ փոխառության վերադարձին նախորդող ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները (սակագները),

գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը կամ փոխառության վերադարձին նախորդող 12 ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները (սակագները), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող հրապարակված միջին գները (սակագները),

դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլվում է եկամտի ստացման կամ փոխառության հանձնման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով: Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման կամ փոխառության հանձնման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել: Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, մասնագիտացված խանութների, բորսաների, մասնագիտացված տոնավաճառների, շուկաների և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:

(4-րդ կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

5. Մտավոր սեփականության արդյունքի տեսքով ստացված եկամուտը սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով հաշվի առնելու անհնարինության դեպքում` մտավոր սեփականության արդյունքի տեսքով եկամուտ ստացողն այն հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության դրամով` ինքնուրույն:

6. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում բնամթերային եկամուտը կամ փոխառության վերադարձը հայտարարագրում արտացոլվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի տրամադրած տեղեկանքի հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

(հավելվածը փոփ. 04.09.08 N 1011-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան