Գլխավոր տեղեկություն
Համար
N 1693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1693-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 5-ի N 310 և 2002 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Մասիս, Էջմիածնի խճուղի) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հանգրվան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Հիմք ընդունելով «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների գնահատված մեծությունը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

1.3. Սահմանել`

ա) «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 14494 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3624 հազ. դրամ:

1.4. «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունիսի 22-ի դրությամբ կազմել են 1118 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 592 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության և այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 127 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 35 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 364 հազ. դրամ:

1.5. «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, բաժնետոմսերի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 120269 դրամ վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

1.7. «Հանգրվան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելուց հետո ընկերության այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը չի կրում որևէ պատասխանատվություն:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ)  սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. Արթիկի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոնի գույքը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Անկախության փողոց), այդ թվում` 665,2 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Աշոտ Կարապետի Շահբազյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC0647628, տրված` 31.03.1999 թ., 028-ի կողմից)։

2.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4893 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 5000 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 160800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը,

բ) 3 տարվա ընթացքում կինոթատրոնի գործունեությունն ապահովելու նպատակով կատարել 1500 հազ. դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

I տարում` 400 հազ. դրամ,

II տարում` 500 հազ. դրամ,

III տարում` 600 հազ. դրամ,

գ) «Հայաստան» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 5 տարի ժամկետով:

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Արթիկի կինոցանցի «Արագած» կինոթատրոնի գույքը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Աբովյան 11), այդ թվում` 666,8 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքին (այսուհետ` գնորդ)։

3.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 3916 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 800 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 28800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը,

բ) «Արագած» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 5 տարի ժամկետով:

3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4.1. Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոնի գույքը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Վեդի), այդ թվում` 1079,83 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 13917 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 3500 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված`
116400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

«Մասիս» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 5 տարի ժամկետով:

4.4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.5. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

5.1. «Մետաղագործ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տնօրինության N 6 արտադրամասը (հասցեն` քաղ. Երևան, Քանաքեռցու (Կամոյի) 97), այդ թվում` 660 քառ. մետր մակերեսով շենքը և հիմնական միջոցները (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 4588 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1150 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 41040 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

6.1. Տավուշի անասնամթերման գրասենյակի գույքը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Բերդ), այդ թվում` 107,8 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:

6.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 788 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 591 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 21276 դրամ վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

6.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

6.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

7.1. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` Հրազդան քաղաքում գտնվող` 1250,54 քառ. մետր մակերեսով շենքերը և 33 քառ. մետր մակերեսով շինությունները (այսուհետ` գույք) (հասցեն` Հրազդան-Սևան մայրուղու աջ հատվածում) մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 18699 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 4675 հազ. դրամ:

7.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 151440 դրամ վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

7.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

7.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.6. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

8.1. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «Վանաձորի կանխարգելիչ ախտահանում» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արևելյան 17 հասցեում գտնվող` 1041.9 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` քաղաքացի Վռամ Գյուլզադյանին (այսուհետ` գնորդ) (հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գ. Վարդաբլուր, անձնագիր` AA 0263794, տրված` 001-ի կողմից, 08.11.1995 թ.):

8.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված տարածքի արժեքը` 8854 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 500 հազ. դրամ:

8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) մասնավորեցումից հետո մեկ տարվա ընթացքում կատարել 2.5 մլն դրամի ներդրումներ,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` քաղ. Երևան, Արաբկիր թաղային համայնք, Վ. Վաղարշյան 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 97,00 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Նոր-Արաբկիր» կոոպերատիվին (այսուհետ` գնորդ):

9.2. Սահմանել`

ա) գույքի` անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված արժեքը` 2478738 դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 865000 դրամ:

9.3.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 48600 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ) մասնավորեցումից հետո առաջին տարում գույքի նկատմամբ կատարել 500000 դրամի չափով ներդրումներ:

9.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

10.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Վանաձորի թիվ 2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (նախկին 8-ամյա N 18 գիշերօթիկ դպրոց) հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 1728,41 քառ. մետր մակերեսով մասնաշենքը (այսուհետ` գույք) (հասցեն` քաղ. Վանաձոր, Աբեղյան 21) և օտարման նպատակով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

10.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` քաղ. Վանաձոր, Աբեղյան 21 հասցեում գտնվող` 1728,41 քառ. մետր մակերեսով մասնաշենքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Կյանքի հաց» բարեգործական հասարակական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` քաղ. Երևան, Արշակունյաց 6):

10.3. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով` 2005 թվականի հունիսի 14-ի դրությամբ գնահատված արժեքը` 10606 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1061 հազ. դրամ:

10.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 38050 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 27 մլն դրամի չափով ներդրում և ստեղծել աշխատատեղեր` 25 հազ. դրամ նվազագույն աշխատավարձով, հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 10 մլն դրամի չափով ներդրում և 10 աշխատատեղ,

երկրորդ տարում` 10 մլն դրամի չափով ներդրում և 15 աշխատատեղ,

երրորդ տարում` 7 մլն դրամի չափով ներդրում և 22 աշխատատեղ.

գ) գույքի տարածքում հիմնադրել ծերանոց և առնվազն 5 տարի ժամկետով իրականացնել դրան համապատասխան գործունեություն:

10.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

(10.5-րդ կետը խմբ. 09.02.06 N 208-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 15-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2006 թվականի սեպտեմբեր ամիսը` ներդնելով 11 մլն դրամ, հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 5 մլն դրամ,

երկրորդ տարում` 6 մլն դրամ» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի N 911 որոշման մեջ լրացում կատարելու մասին»
N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 11-դ կետը «հանձնարարել» բառից հետո լրացնել «ինչպես նաև հիմնադրի լիազորությունները վերապահել» բառերով:

13. (կետն ուժը կորցրել է 24.07.08 N 787-Ն)

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 13
Երևան