ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2009-2012 թվականների պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 1 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
Երկրաբանական հուշարձաններ
ՀՀ |
Անվանումը (նկարագիրը) |
Տեղադիրքը |
1. |
«Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթ | Արագածոտնի մարզ, Արեգ գյուղից 2.0 կմ հվ-արմ |
2. |
«Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում | Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ |
3. |
«Տատիկ» քարե բնական քանդակ | Արագածոտնի մարզ, Դաշտադեմ գյուղի հվ-արլ եզրին |
4. |
«Փոքր Արտենի» հրաբուխ | Արագածոտնի մարզ, Բարոժ գյուղից 2.5 կմ հվ-արմ |
5. |
«Քարե կարկուտ» տեքստուրային առանձնահատուկ ներփակումներ | Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից մոտ 3.0 կմ հս-արմ |
6. |
Արայի լեռան խառնարանը | Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղից 6 կմ հս-արլ |
7. |
«Անանուն» ժայռ-մնացուկներ | Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4.5 կմ հվ-արմ, Արայի լեռ, հրաբխի հարավային լանջերին |
8. |
«Անանուն» էրոզիոն աշտարակ | Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4 կմ արմ, Արայի լեռան հրաբխի խառնարանում |
9. |
«Չինգիլային դաշտ» քարե կուտակումներ | Արագածոտնի մարզ, Քուչակ գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, «Էլոյի բերդ» տանող ճանապարհին |
10. |
«Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն | Արագածոտնի մարզ, բնապատմական համալիր Մեծ Արտենի (2047մ) լեռ, քարեդարյան (օլիգոցեն) հասակի եզակի հնագիտական հուշարձաններ |
11. |
«Յախշխան» քարանձավ | Արարատի մարզ, Վեդի քաղաքից մոտ 20 կմ հս-արլ, Ուխտուակունք գետի աջ ափին, Դարբանդ գետի հետ միախառնման տեղից 08 կմ հոսանքով վեր, 40 մ գետի հունից բարձր, ծ.մ-ից 2100 մ բարձրության վրա |
12. |
«Դաշտաքար» քարանձավ | Արարատի մարզ, Դաշտաքար գյուղից 02 կմ հվ, Անահավատքար լեռան հս լանջին, հիմքից 400 մ բարձրության վրա |
13. |
«Խոր հոր» անձավային համակարգ | Արարատի մարզ, Շաղափ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 2200 մ բարձրության վրա |
14. |
«Անանուն» շերտավոր նստվածքներ | Արարատի մարզ, Տիգրանաշեն-Պարույր Սևակ գյուղերի ճանապարհի 17-րդ կմ-ի վրա |
15. | «Անանուն» անտիկլինալ ծալք | Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ) |
16. | «Անանուն» ծալքավոր ստրուկտուրա | Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ) |
17. | «Անանուն» ծալքագոյացման մերկացում | Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից 4,5 կմ դեպի հս, Վեդի գետի աջ ափին |
18. | «Հորթունի» բրածո ֆլորա | Արարատի մարզ, Զանգակատուն գյուղից 8 կմ հս-արլ |
19. | «Ջերմանիսի» բրածո ֆլորա | Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ գետի հոսանքով վեր, նախկին Ջերմանիս գյուղատեղիի մոտակայքում |
20. | «Վեդի գետի ավազանի» բրածո ֆաունա | Արարատի մարզ, Վեդի գետի ավազան, Ուրցաձոր գյուղից 15 կմ հս-արլ |
21. | «Սևկատար» հրաբուխ | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 20 կմ արլ |
22. | «Աժդահակ» հրաբուխ | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 25 կմ հվ-արմ |
23. | «Անանուն» ծալքավորում | Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի հս-արլ ափին, երկաթուղու պաստառի հատվածում, Սևան քաղ. մոտ 45 կմ հեռավորության վրա |
24. | «Քարե ծով» քարացրոններ (չինգիլներ) | Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ դեպի խարամային քարհանք |
25. | «Անանուն» հրաբխային արտահայտված շերտավորություն | Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ հվ, հրաբխային խարամների գործող քարհանքի մոտ |
26. | «Արմաղան» հրաբուխ | Գեղարքունիքի մարզ, Մադինա գյուղից 3.5 կմ արմ |
27. | «Հայրավանք» բրածո ֆաունա | Գեղարքունիքի մարզ, Հայրավանք գյուղից 2-3 կմ հս-արլ |
28. | «Անանուն» զոլավոր դայկաներ | Լոռու մարզ, Լալվար գետի կիրճ |
29. | «Անանուն» դայկաների համակարգ | Լոռու մարզ, Գարգառ գյուղից 5 կմ հվ, Պուշկինի լեռնանցքի մոտ |
30. | «Գետնազաղա» անձավային թունել | Լոռու մարզ, Լոռիբերդ գյուղից 2 կմ հվ-արլ, Ձորագետի ձախ ափին, հունից 40մ բարձրության վրա |
31. | «Անանուն» խզվածքներ | Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից հվ, ավազահանքի մոտ |
32. | Թագավորանիստ խարամային կոնի պեմզաների և խարամների կոնտակտ | Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքից 3.5 կմ դեպի հարավ |
33. | «Թագավորանիստ» խարամային կոն | Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից 3 կմ հվ, Աշտարակ տանող խճուղու ձախ կողմում |
34. | «Պեռլիտե փիղ» քարե քանդակ | Կոտայքի մարզ, Չարենցավան քաղաքից 2 կմ հվ, քարահանքի մոտ |
35. | «Անանուն» բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտ | Կոտայքի մարզ, Բջնի գյուղի արևմտյան ծայրամասում |
36. | «Ծակ քար» բնական թունել | Կոտայքի մարզ, Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին |
37. | «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ | Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում |
38. | «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում | Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1,0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում |
39. | «Անանուն» լանջային էրոզիա | Կոտայքի մարզ, Ազատ գետի աջակողմյան ափերին |
40. | «Անանուն» լավային ծալքեր | Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում |
41. | «Անանուն» խորշեր | Կոտայքի մարզ, Գողթ գյուղից մոտ 3.0 կմ հս-արլ |
42. | «Հատիս» հրաբուխ | Կոտայքի մարզ, Զովաշեն գյուղից 2.0 կմ արմ |
43. | «Ավազան» հրաբխային գմբեթ | Կոտայքի մարզ, Կարենիս (Գյումուշ) գյուղից 1.5 կմ հս-արլ |
44. | «Գյումուշ» հրաբխային գմբեթ | Կոտայքի մարզ, Կարենիս (Գյումուշ) գյուղից 0.5 կմ հս-արլ |
45. | «Անանուն» ապարների բնորոշ մերկացում | Կոտայքի մարզ, Նուռնուս գյուղի և Գյումուշ ՀԷԿ-ի միջև |
46. | «Անանուն» օբսիդիանի ելքեր | Կոտայքի մարզ, Ջրաբեր գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, Երևան-Սևան խճուղու աջ կողմում |
47. | «Անանուն» քարե կուտակումներ | Կոտայքի մարզ, Քաղսի գյուղի հվ-արմ եզրին, Հրազդանի կիրճում |
48. | «Գութանասար» հրաբուխ | Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 3 կմ հվ |
49. | «Լեռնահովիտ» քարային կուտակումներ | Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 4-5 կմ հվ-արլ, «Թեզխարաբ» գյուղատեղիի մոտ |
50. | «Ձորաղբյուրի» (Մանգյուսի) բրածո ֆլորա | Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր |
51. | «Ամասիայի» քարանձավ | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ արլ, Ախուրյան գետի կիրճի աջ ափին, նրա հունից 80 մ բարձրության վրա, ծ.մ-ից 2000 մ բարձրության վրա |
52. | «Կրիա» քարե բնական քանդակ | Շիրակի մարզ, Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև |
53. | «Սատանա» բնական քանդակ | Սյունիքի մարզ, Գորիս քաղաքից մոտ 1,0 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ խճուղու ձախ կողմում |
54. | «Անանուն» ժայռ-մնացուկները | Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի շրջակայքում |
55. | «Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր | Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքի հս-արլ եզրին |
56. | «Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր | Սյունիքի մարզ, Քաջարանի հանքային ջրի աղբյուրից հս-արլ, Ողջի գետի ձախ ափին |
57. | «Մալևի ինտրուզիա» ներժայթուկ | Սյունիքի մարզ, Մեղրիի ենթատարածք, Ալդարա գյուղից մոտ 1-1,5 կմ հս, լքված Մալև գյուղի մոտ |
58. | «Անանուն» ապարների մերկացումներ | Սյունիքի մարզ, Երևան-Սիսիան խճուղու 180-181 կմ-ի ձախ և աջ կողմերում |
59. | «Խորձոր» V-աձև կիրճ | Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 1.5-2.0 կմ հս-արլ |
60. | «Անանուն» էրոզիոն ռելիեֆ | Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 2,5 կմ հս-արլ, Լաչին տանող ճանապարհի ձախ կողմում |
61. | «Անանուն» սյունաձև բազալտներ | Սյունիքի մարզ, Հալիձոր գյուղից 2 կմ արմ, Որոտանի կիրճում |
62. | «Անանուն» ապլիտային դայկաներ | Սյունիքի մարզ, Կապան քաղաքից 30-35 կմ հվ |
63. | «Հերթ» որմնաքանդակ | Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքից 3 կմ հս-արմ, «Շաքի» ջրվեժի մոտ |
64. | «Փղի ճտեր» որմնաքանդակ | Սյունիքի մարզ, Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին |
65. | «Անանուն» սյունաձև բազալտներ | Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին |
66. | «Անանուն» սյունաձև բազալտներ | Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին |
67. | «Շիշքար ( Բուղաքար)» դայկա | Սյունիքի մարզ, Բուղաքար գետի աջ և ձախ կողմերում |
68. | «Անանուն» բուրգանման մնացուկներ | Սյունիքի մարզ, Վերիշեն գյուղից 2 կմ հս, Գորիս-Խոզնավար ճանապարհի ձախ կողմում |
69. | «Սատանի կամուրջ» բնական կամուրջ | Սյունիքի մարզ, Տաթև գյուղից 2,5 կմ հս-արլ |
70. | «Բնական թունել» | Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի մոտ, Գորիս-Կապան խճուղու վրա |
71. | «Ագարակի» բրածո ֆլորա | Սյունիքի մարզ, Ագարակ քաղաք |
72. | «Շամբի» բրածո ֆլորա և ֆաունա | Սյունիքի մարզ, Շամբ գյուղից 500 մ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ ափին, 1300 մ բարձրության վրա |
73. | «Բլրաբերդ» հրաբխային գմբեթ | Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր-Վայք ճանապարհի աջ կողմում |
74. | «Սատանայի աշտարակ» սյունաձև բազալտներ | Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում |
75. | «Բախտի կամար» բնական քարե թունել | Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Արփա գետի կիրճում |
76. | «Անանուն» որմնաքանդակներ | Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս խճուղու ձախ կողմում, Ջերմուկ տանող ճանապարհից 44 մ դեպի Գորիս |
77. | «Անանուն» լավային ծալքեր | Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 5 կմ հվ-արլ |
78. | «Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ | Վայոց ձորի մարզ, Կեչուտի ջրամբարից 2 կմ հվ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին |
79. | «Ցիցքար» ժայռագագաթ | Վայոց ձորի մարզ, Վայք քաղաքից 0.5 կմ հս-արմ |
80. | «Տորք Անգեղ» քարե քանդակ | Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղից 1.5 կմ հվ-արլ «Անապատ» վայրում |
81. | «Սֆինքս» քարե քանդակ | Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղ, Գրավ գետի կիրճում |
82. | «Սպիտակ քար» ժայռ մնացուկ | Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 3 կմ հս-արմ, Աղավնաձոր-Ելփին ճանապարհի աջ կողմում |
83. | «Անանուն» տեկտոնական խախտում | Վայոց ձորի մարզ, Արենի գյուղի արլ մասում, Արփա գետի ձախ ափին |
84. | «Պահակային աշտարակ», էրոզիոն ժայռ-մնացուկ | Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց |
85. | «Անանուն» դայկա | Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 1-1.5կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին |
86. | «Անանուն» դայկաներ | Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 4 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին |
87. | «Անանուն» սյունաձև անջատմամբ բազալտներ | Վայոց ձորի մարզ, Գոմք գյուղի հս-արլ մասում, ձորակի աջ կողմում |
88. | «Անանուն» դայկա | Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի հվ եզրին |
89. | «Անանուն» խզվածքային կառուցվածք | Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի արևմտյան ծայրամասում |
90. | «Անանուն» քարե քանդակներ | Վայոց ձորի մարզ, Խնձորուտ գյուղից 2.0 կմ հս, Զառիթափ-Խնձորուտ ավտոճանապարհի երկու կողմում |
91. | «Վայոցսար» (Դալիկ) հրաբուխ | Վայոց ձորի մարզ, Կարմրաշեն գյուղից 3.0կմ հվ-արմ |
92. | «Անանուն» լավային հոսք | Վայոց ձորի մարզ, Շատին գյուղից 0.5 կմ արլ |
93. | «Անանուն» դայկայանման մարմին | Վայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղից հս |
94. | «Ղոթուրվանի» բրածո ֆլորա | Վայոց ձորի մարզ, Գետիկվանք գյուղից 3 կմ հս-արլ, 2240 մ բարձրության վրա |
95. | «Ազատեկի» բրածո ֆլորա | Վայոց ձորի մարզ, Ազատեկ գյուղի մոտ |
96. | «Մոլլաքար» ժայռ | Տավուշի մարզ, Իջևան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, Իջևան-Երևան խճուղու ձախ կողմում |
97. | «Անանուն» պլագիոգրանիտներ | Տավուշի մարզ, Բերդ ավանից 6.5 կմ հվ-արմ, անտառտնտեսության մոտ |
98. | «Անանուն» դայկայանման մարմիններ | Տավուշի մարզ, Բերդ ավանի հս-արմ եզրին |
99. | «Անանուն» փոխակերպարային (մետամորֆիզացված) թերթաքարեր | Տավուշի մարզ, Հախում գետի վերին հոսանքում, Բերդ քաղաքից մոտ 20 կմ հվ-արմ |
100. | «Կալաքար» լեռ | Տավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 1.5 կմ հվ |
101. | «Անանուն» սյունաձև էքստրուզիվ մարմին` նեկկ | Տավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 2 կմ հվ |
102. | «Անանուն» դայկայանման մարմիններ | Տավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի ձախ վտակի հովտում |
103. | «Փայտասար» քարանձավների համալիր | Տավուշի մարզ, Կողբ գյուղից 4 կմ հարավ |
104. | «Անանուն» կվարցային դիորիտներ և գաբրո-դիորիտներ | Տավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի կիրճի աջ լանջին |
105. | «Անանուն» շերտագրական մերկացում | Տավուշի մարզ, Չինչին գյուղի հվ-արլ եզրին |
106. | «Անանուն» սանդղափուլ քարափներ | Տավուշի մարզ, Չինչին գյուղից 2.0 կմ հվ-արմ |
107. | «Օձաքար» լեռնագագաթ | Տավուշի մարզ, Պառավաքար գյուղից 3 կմ հս-արմ, Վաղաշեն տանող ճանապարհի աջ կողմում |
108. | «Անանուն» սյունաձև բազալտներ | Ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ Սարգիս եկեղեցու մոտ |
109. | «Անանուն» սյունաձև բազալտներ | Ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում մանկական ե)գ տանող թունելի արմ ճակատամուտքի մոտ |
Ջրաերկրաբանական հուշարձաններ
1. |
«Սրբի» կամ «Քառասուն» աղբյուր | Արագածոտնի մարզ, Ապարան քաղաքի կենտրոնում, ծ.մ-ից 1870 մ բարձրության վրա |
2. |
«Քյահրիզ» աղբյուր | Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 8.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսի վերի եզրին |
3. |
«Գեղաձոր» աղբյուր | Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 7.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսում, 9 մ-ից 3000 մ բարձրության վրա |
4. |
«Ջաղացի» աղբյուր | Արագածոտնի մարզ, Ղազարավան գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1180 մ բարձրության վրա |
5. |
«Սարանց» աղբյուր | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, ծ.մ-ից 1937 մ բարձրության վրա |
6. |
«Խաչերի» աղբյուր | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի արմ ծայրամասում |
7. |
«Անանուն» աղբյուր | Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի տարածքում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա |
8. |
«Անանուն» աղբյուր | Գեղարքունիքի մարզ, Լճավան գյուղի տարածքում, ծ.մ-ից 2045 մ բարձրության վրա |
9. |
«Անանուն» աղբյուր | Գեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր գյուղի հվ-արլ եզրին, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա |
10 |
«Վանքի աղբյուր» աղբյուրների խումբ | Գեղարքունիքի մարզ, Սարուխան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1977 մ բարձրության վրա |
11. | «Հաղպրտանք» աղբյուր | Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասի արլ ծայրամասում, 1.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1755 մ բարձրության վրա |
12. | «Համով» աղբյուր | Կոտայքի մարզ, Ակունք գյուղի հվ-արմ ծայրամասում, եկեղեցու մոտ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա |
13. | «Քաղցր» աղբյուր | Կոտայքի մարզ, Արզնի գյուղից 150 մ հվ-արմ, Հրազդան գետի ձախ ափին, ծ.մ-ից 1300 մ բարձրության վրա |
14. | «Ձորի» աղբյուր | Կոտայքի մարզ, Գողթ գյուղից 0.3 կմ հս-արլ, Գողթ գետի աջ ափին, ծ.մ-ից 1580 մ բարձրության վրա |
15. | «Աուզի» աղբյուր | Կոտայքի մարզ, Կաթնաղբյուր գյուղից 0.3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա |
16. | «Ամասիայի աղբյուր N1» | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1735 մ բարձրության վրա |
17. | «Ամասիայի աղբյուր N2» | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1750 մ բարձրության վրա |
18. | «Ամասիայի աղբյուր N3» | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.8 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1745 մ բարձրության վրա |
19. | «Գոմերի տակի աղբյուր» | Շիրակի մարզ, Աշոցք գյուղից հվ-արլ ծայրամասում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա |
20. | «Աչքասար» աղբյուր | Շիրակի մարզ, Բավրա գյուղից 5 կմ հս-արլ, ծ.մ-ից 2430 մ բարձրության վրա |
21. | «Զուգաղբյուր» աղբյուր | Շիրակի մարզ, Զուգաղբյուր գյուղից 200 մ արմ, Աշոցք գետակի աջ ափին, ծ.մ-ից 2015 մ բարձրության վրա |
22. | «Լուսաղբյուր» աղբյուր | Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղից 1.2 կմ արլ, Գյումրի-Տաշիր ավտոճանապարհից 150 մ ձախ, ծ.մ-ից 2030 մ բարձրության վրա |
23. | «Անանուն» աղբյուր | Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղի դպրոցից 1.8 կմ հս-արլ, ծ.մ-ից 2180 մ բարձրության վրա |
24. | «Ջրաղացի» աղբյուրներ | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հվ-արմ մասում, ծ.մ-ից 1770 մ բարձրության վրա |
25. | «Զոր-զոր» աղբյուրներ | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Զոր-զոր գետի աջ ափին, ծ.մ-ից 1650 մ բարձրության վրա |
26. | «Վարդանաձորի» աղբյուրներ | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 17 կմ հվ-արմ, Սիսիան-Նախիջևան ավտոճանապարհից 160 մ ներքև |
27. | «Սմբուլի» աղբյուր | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից հվ-արլ մասում, ծ.մ-ից 1740 մ բարձրության վրա |
28. | «Անապատի» աղբյուր | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա |
29. | «Ջրաղացի» աղբյուր | Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղից 0.5կմ հս-արմ, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա |
30. | «Սևջուր» աղբյուր | Սյունիքի մարզ, Գեղի գյուղի հյուսիսային ծայրամասում, Գեղի գետի ձախ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1600 մ բարձրության վրա |
31. | «Շահբուլաղ» աղբյուր | Սյունիքի մարզ, Դավիթբեկ գյուղի հյուսիսային ծայրամասում, Քաշունի գետի կիրճի աջ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1065 մ բարձրության վրա |
32. | «Քյահրիզ» աղբյուր | Սյունիքի մարզ, Նյուվադի գյուղից 1.5 կմ հս-արլ, ծ.մ-ից 670 մ բարձրության վրա |
33. | Անանուն աղբյուր | Սյունիքի մարզ, Շաքի գյուղի հս-արմ ծայրամասում, ծ.մ-ից 1685 մ բարձրության վրա |
34. | «Մեծ Նովի» աղբյուր | Սյունիքի մարզ, Շինուհայր գյուղից 0.5 կմ հս-արմ, ճամփեզրին, խաչքարի մոտ |
35. | «Որոտան» աղբյուր | Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հյուսիսային ծայրամասում |
36. | «Կաթնաղբյուր» աղբյուր | Սյունիքի մարզ, Տանձավեր գյուղի հվ-արմ ծայրամասում, անտառի եզրին, Քաշունի գետի աջ ափին, ծ.մ 1570 մ բարձրության վրա |
37. | «Սպիտակջուր» աղբյուր | Սյունիքի մարզ, Տանձատափ գյուղից 1.4 կմ հվ, անանուն գետակի ձախ ափին, ծ.մ 1480 մ բարձրության վրա |
38. | «Շռան» աղբյուր | Սյունիքի մարզ, Քաշունի գյուղից 1.2 կմ հվ-արլ, ծ.մ 1930 մ բարձրության վրա |
39. | «Անանուն» աղբյուր | Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի հվ մասում, սողանքի մարմնի աջ կողմում, ծ.մ 1250 մ բարձրության վրա |
40. | «Ջերմուկի» աղբյուրներ | Վայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում, ծ.մ 2140 մ բարձրության վրա |
41. | «Յոթաղբյուր» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հս-արլ դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծ.մ-ից 2610 մ բարձրության վրա |
42. | «Գրավի» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 5 կմ հվ, Գրավ գետի հովտում, ծ.մ-ից 1630 մ բարձրության վրա |
43. | «Պարույր Սևակ» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գետի վերին հոսանքում, ծ.մ-ից 1985 մ բարձրության վրա |
44. | «Արտաղբյուր» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Եղեգիս գյուղից 2.7 կմ հս-արլ, Եղեգիս գետի աջ ափին, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա |
45. | «Ջրովանք» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից 3 կմ հվ-արլ, Արփա գետի ձախ վտակ Ջրովանք գետակի ակունքում, ծ.մ-ից 1345 մ բարձրության վրա |
46. | «Առնետի» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1780 մ բարձրության վրա |
47. | «Բալախլարի» աղբյուրներ | Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի մոտ, ծ.մ-ից 1508 մ բարձրության վրա |
48. | «Մոզ» աղբյուր | Վայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղից 2.5 կմ արլ, Արփա գետի կիրճի աջ ափին, ծ.մ-ից 1170 մ բարձրության վրա |
Ջրագրական հուշարձաններ
1. | «Ամբերդ» լիճը | Արագածոտնի մարզ, Բյուրականից մոտ 2.1 կմ հս-արմ, Արագած լեռան հվ-արմ մերձկատարային սարավանդին |
2. |
«Լեսինգ» լիճ | Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի հս-արլ լանջին |
3. |
«Ումրոյ» լիճ | Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի արլ լանջին |
4. |
«Գեղարոտի» ջրվեժ | Արագածոտնի մարզ, Արագած գյուղից 11 կմ հս-արմ |
5. |
«Այղր» լիճ | Արմավիրի մարզ, Տարոնիկ գյուղից մոտ 3 կմ հս-արմ |
6. |
«Թռչկան» ջրվեժ | Լոռու մարզ, Չիչխան գետի աջակողմյան Թռչկան վտակի վրա |
7. |
«Ղազ» լիճ | Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ հս |
8. |
«Վիշապա» լիճ | Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ արլ |
9. |
«Բիշար» լիճ | Կոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 3 կմ հս |
10. |
«Զեյնալ» լիճ | Կոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 7 կմ հս-արլ |
11. |
«Ակնա» լիճ | Գեղարքունիքի մարզ, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք, Ակնասար լեռան լանջին |
12. |
«Անանուն» լիճ | Շիրակի մարզ, Արթիկի ենթաշրջան, Ախուրյանի ջրավազանում, 3200 մ բարձրության վրա |
13. |
«Թագավորական» լիճ | Շիրակի մարզ, Մանթաշ գետի վերին հոսանքում, 3050 մ բարձրության վրա |
14. |
«Ամասիայի» ջրվեժ | Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արևելք |
15. |
«Մանթաշի» ջրվեժներ | Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ գյուղից 16 կմ հվ-արմ, համանուն գետի աջ վտակի վրա |
16. |
«Ծաղկարի» լիճ | Սյունիքի մարզ, Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային հատվածում, Ծաղկարի գետի վերնամասում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, 3271,5 մ բարձրության վրա |
17. |
«Կապուտան» (Գոգի) լիճ | Սյունիքի մարզ, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հվ-արմ, 3202 մ բարձրության վրա |
18. |
«Անտակ» լիճ | Սյունիքի մարզ, Բռնակոթ գյուղի Զարդով ջրամբարից 1 կմ հս-արմ |
19. |
«Գազանա» լիճ | Սյունիքի մարզ, Գեղի գյուղի ակունքներում, Գեղի գյուղից մոտ 9 կմ հս-արլ, 3111,8 մ բարձրության վրա |
20. |
«Կապույտ» լիճ | Սյունիքի մարզ, Մեղրի գետի ակունքներում, Լիճք գյուղից մոտ 8 կմ հս-արմ |
21. |
«Խալաշ» լիճ | Սյունիքի մարզ, Ծղուկ գյուղից 13 կմ հս-արլ, 3005,7 մ բարձրության վրա |
22. |
«Կապուտջուղ» ջրվեժներ | Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 3.0 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա |
23. |
«Շինուհայր» ջրվեժ | Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 0.5 կմ հս-արմ |
24. | «Աղվան» ջրվեժ | Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի, լքված Մալև գյուղից 2.0 կմ հվ-արլ |
25. | «Վարդանաձոր» ջրվեժ | Սյունիքի մարզ, Վարդանաձոր գյուղից 2.5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանաձոր վտակի վրա |
26. | «Աջիբաջ» ջրվեժ | Սյունիքի մարզ, Գեղի գետի ձախակողմյան Աջիբաջ վտակի վրա, համանուն գյուղից 4 կմ հս-արմ |
27. | «Շաքի» ջրվեժ | Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախակողմյան Շաքի վտակի վրա |
28. | «Պառավաձոր» ջրվեժ | Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 3 կմ հս-արմ |
29. | «Չոբան» լիճ | Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից մոտ 15 կմ հս, Արփա գետի աջ վտակի վերին հոսանքում |
30. | «Օբան» լիճ | Վայոց ձորի մարզ, Բարձրանի գյուղից 3 կմ արլ, 2760 մ բարձրության վրա |
31. | «Հայելի» լիճ | Վայոց ձորի մարզ, Արտավան գյուղից 2 կմ արլ, 2100 մ բարձրության վրա |
32. | «Անանուն» լիճ | Վայոց ձորի մարզ, Կապույտ գյուղից 3 կմ հվ-արլ, 2150 մ բարձրության վրա |
33. | «Պիրոս» լիճ | Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ, 1937 մ բարձրության վրա |
34. | «Մարտիրոս» լիճ (Վերին լիճ) | Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արլ, 2145 մ բարձրության վրա |
35. | «Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ | Վայոց ձորի մարզ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա |
36. | «Քարավազ» ջրվեժ | Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արլ |
37. | «Հեր-Հեր» ջրվեժ | Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի վրա, համանուն գյուղից 2.5 կմ հս |
38. | «Գյադիկավանք» ջրվեժ | Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 0.5 կմ արմ |
Բնապատմական հուշարձաններ
1. | «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն | Արագածոտնի մարզ, Բարոժ գյուղից 2 կմ հվ-արմ |
2. | «Արտաշավան» բնապատմական համալիր | Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղի արլ եզրին |
3. | «Աստվածընկալ» հրաբխային տուֆերի ստվարաշերտ | Արագածոտնի մարզ, Հարթավան գյուղից մոտ 4 կմ դեպի արլ, Քասախ գետի կիրճի աջ լանջին |
4. | «Քասախի դարավանդներ» | Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղի արլ եզրին |
5. | «Քասախի կիրճ» | Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ |
6. | «Ողջաբերդ» բնապատմական համալիր | Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղի հս-արլ մասում |
7. | Սբ Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր | Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արմ, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ |
8. | Արծվանիկ գյուղի բնական քարանձավներ | Սյունիքի մարզ, Արծվանիկ գյուղից 3 կմ հվ, Երիցավանքի շրջակայքում |
9. | «Որոտան» բնապատմական համալիր | Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին աջ ու ձախ ափերին |
10. | Հին Գորիսի («Կյորես») հրաբխային ապարներ | Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի արևելյան մասում, Վարարակ գետի ձախ ափին |
11. | «Սմբատասար» բնապատմական համալիր | Վայոց ձորի մարզ, Արտաբույնք գյուղից 0.75 կմ արլ |
12. | Պռոշաբերդի բնապատկերներ | Վայոց ձորի մարզ, Գլաձոր գյուղից 6 կմ հս |
13. | «Բերդի գլուխ» ամրոցի հրվանդան | Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղի հս-արմ եզրին |
14. | Վարդանես լճի համալիր | Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղից 3.5-4 կմ հս-արլ, նախկին Վարդանես գյուղի ավերակների մոտ 1748 մ բարձրության վրա |
15. | «Սուրբ Գևորգ» աղբյուրների խումբ | Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի հարավային մասում, Հերհեր գետի աջ ափին |
16. | Մարտիրոս գյուղի բնապատմական համալիր | Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 2.0 հվ-արլ, Նզար լեռան արմ լանջին |
Կենսաբանական հուշարձաններ
1. | «Աղակալած ճահճուտ» | Արարատի մարզ, քաղաք Արարատ, հանքային աղբյուրների մոտ, ծ.մ-ից մոտ 850 մ բարձրության վրա |
2. | «Ավազասեր (պսամոֆիլ) բուսականություն» | Արմավիրի մարզ, Վաղարշապատ քաղաք, Զվարթնոց տաճարի մոտ |
3. | «Ջրաճահճային բուսականություն» | Արմավիրի մարզ, Այղր լիճ |
4. | «Ենթալպյան մարգագետին» | Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղի մոտ |
5. | «Մրտավարդ կովկասյան» | Լոռու մարզ, Պուշկինի լեռնանցք |
6. | «Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ» | Կոտայքի մարզ, Արտավազդ գյուղի մոտ |
7. | «Ալպյան գորգ» | Կոտայքի մարզ, Մեղրաձոր-Ֆիոլետովո գրունտային ճանապարհի ամենաբարձր մասում (Փամբակ լեռնաշղթայի Ամպասարի գագաթային մասում, 300 մ բարձրության վրա) |
8. | «Թանթրվենի, Տիգրանի» | Կոտայքի մարզ, Արզնի առողջարանի մոտ, Հրազդան գետի ափին, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա |
9. | «Դողդոջուն կաղամախու ծառուտներ» | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ արմ, 3200 մ բարձրության վրա |
10. | «Փետրախոտային տափաստան» | Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ հս-արմ |
11. | «Մեղրիի սոսի» | Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի |
12. | «Շիբլյակ» | Սյունիքի մարզ, Կապան քաղաք, Առաջաձոր տեղամասում, 800-900 մ բարձրության վրա |
13. | «Սֆագնումային մամուռներ» | Սյունիքի մարզ, Գոռայք գյուղից 5-6 կմ հյուսիս, Որոտանի լեռնանցքի մոտ |
14. | «Կորնգան եղջյուրավոր» | Վայոց ձորի մարզ, Սուլեմայի լեռնանցք, Աղնջաձոր գյուղից 3 կմ հս-արմ |
15. | «Նոյեմբերյանի սոսի» | Տավուշի մարզ, Նոյեմբերյան քաղաք, Չինարաձորում |
16. | «Վարդան Մամիկոնյանի կաղնի» | Տավուշի մարզ, Ակնաղբյուր գյուղ, ծ.մ-ից 900 մ բարձրության վրա |
17. | «Սարի գյուղի սոսի» | Տավուշի մարզ, Սարիգյուղ գյուղ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհից աջ, ծ.մ-ից 750 մ բարձրության վրա |
18. | «Գետահովիտի մամռապատ ժայռ» | Տավուշի մարզ, Գետահովիտ գյուղի մոտ, Սառնաջուր գետի ձախ ափին, մոտ 700-800 մ բարձրության վրա |
19. | «Տանձուտ» | Տավուշի մարզ, Աղավնավանք գյուղի մոտ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|