«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.
բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծառայության ծածկագիրն |
Ծառայության անվանումը |
122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404 |
Հանրային սննդի ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |