Գլխավոր տեղեկություն
Համար
N 350
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.05.2001-07.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2000 թվականի N 350
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման ու վճարման կարգը (կցվում է):

2. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ, որոնց կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների, ներքին գործերի տարածաշրջանային բաժինների անչափահասների գծով տեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

(2-րդ կետը խմբ. 13.09.00 N 557)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 5 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:

5. Սահմանել`

ա) որ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 3000 դրամ.

դ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը` 1300 դրամ.

ե) միանվագ դրամական օգնության չափը`

անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում` միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից.

զ) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարը և անապահովության գնահատման համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը` համաձայն հավելվածի:

(5-րդ կետը լրաց. 13.09.00 N 557, խմբ. 16.04.01 N 307)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը պարբերաբար տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է 
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 3-ի N 350 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և աղքատության նպաստի համակարգում չընդգրկված առավել անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին (այսուհետև` կենտրոն)` այդ նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար ընտանիքի (անդամները բնակվում են համատեղ և վարում ընդհանուր տնտեսություն) չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) բնակության վայրի կենտրոն է ներկայացնում դիմում-հայտարարագիր:

5. Կենտրոնն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տվյալ ընտանիքի մասին տրամադրված` Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունները:

6. Կենտրոնն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:

7. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին որոշում ընդունելուց հետո կենտրոնը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

8. Աղքատության նպաստի նշանակման մերժման մասին կենտրոնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակման մերժման հիմք են հանդիսանում`

անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.

ներկայացված փաստաթղթերի լրիվ կամ հավաստի չլինելը.

Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքին ապահով ճանաչելը:

II. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ

10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից վերջինիս գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:

11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորի գործողության մեջ դրվելու պահից:

III. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար փաստաթղթերը պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:

16. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու և աղքատության նպաստի իրավունքի պահպանման դեպքում աղքատության նպաստի չափի վերահաշվարկը կատարվում է նշված փոփոխությունը կենտրոնին հայտնի դառնալու հաջորդ ամսվանից:

17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

18. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով (այսուհետև` ընկերություն):

Այդ նպատակով յուրաքանչյուր ամիս կենտրոնը կազմում ու հաստատում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության առանձին ցուցակները` դրանք տրամադրելով ընկերությանը:

19. Ընկերություններն աղքատության նպաստի և միանվագ օգնության վճարումներն իրականացնում են կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացված ֆինանսական միջոցների մասին հայտի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից փոստային բաժանմունքների համապատասխան բանկային հաշիվներին փոխանցված գումարների հաշվին:

20. Կենտրոնի սխալի հետևանքով չնշանակված կամ ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող ու վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի վճարումը կասեցվում է: Աղքատության նպաստի փաստաթղթերը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում են նոր բնակության վայրի կենտրոն` նշելով աղքատության նպաստի վճարման և կասեցման ամիսը:

Նպաստի իրավունքի պահպանման դեպքում այն վերականգնվում է չվճարված ամսվանից:

IV. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

23. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) ընտանիքի կազմում դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,

բ) ընտանիքի` անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով աղքատության նպաստը չստանալու,

գ) կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,

դ) աղքատության ընտանեկան նպաստի տեղեկատվական բազայի միջոցով Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության համադրման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,

ե) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում:

Վերջինիս պատճառով ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը դիմում է դատարան` հասցված վնասը փոխհատուցելու կապակցությամբ:

24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`

ա) 23-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.

բ) 23-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

25. Միանվագ դրամական օգնություն նշանակվում է կենտրոնի կողմից:

26. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`

ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` վերջինիս գործողության ժամանակահատվածում.

բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային միավորից բարձր միավոր.

գ) անապահովության սահմանային մեծության միավորից ցածր միավոր ունեցող և միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքները:

27. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 23-րդ կետի «ա», «բ», «գ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված և միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

28. Սույն կարգի 26-րդ կետում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

29. Անապահովության սահմանային միավորից ցածր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 26-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բոլոր ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո, մնացած միջոցների սահմաններում, որոնք չեն կարող գերազանցել տվյալ կենտրոնին միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար տրամադրված ֆինանսական միջոցները (5 տոկոս):

30. Սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է`

մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում` ապրիլի 1-ից.

հուլիսի 1-ից հետո դիմելու դեպքում` դիմելու հաջորդ ամսվանից:

31. Սույն կարգի 23-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում ազատված ֆինանսական միջոցների չափով նվազեցվում է տվյալ կենտրոնի համար սահմանված գումարի չափը` այն հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբաշխելու նպատակով:

32. Ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշումը կենտրոնի կողմից վերանայվում է յուրաքանչյուր ամիս:

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 3-ի N 350 որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

 Մարզը  Կենտրոնի անվանումը Նպաստ ստացող
ընտանիքների թիվը  
 Նախատեսված
ամսական գումարը
(դրամ)
 այդ թվում`
միանվագ
 դրամական 
օգնություն (5%) (դրամ)
 ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարը (դրամ)
 1

 2

 ԱՐԱՐԱՏ  ԱՐԱՐԱՏ 766  5973708  298685  71684496 
 ԱՐՏԱՇԱՏ  5020  42359957  2117998  508319484
 ՎԵԴԻ 3556   31226249 1561312  374714988
 ՄԱՍԻՍ 3037   24729376  1236470  296752512

ընդամենը

12379  104289290   5214465  1251471480
 ԱՐԱԳԱԾՈՏՆ  ԱՇՏԱՐԱԿ 3662  28167343 1408367   338008116
 ԹԱԼԻՆ 2040  14970551 748527  179646612
 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ  697  6253481  312674  75041772
 ԱՊԱՐԱՆ  812  6231530  311576  74778360

 ընդամենը

 7211  55622905 2781144   667474860
 ԱՐՄԱՎԻՐ  ԱՐՄԱՎԻՐ  3982 31687423  1584371   380249076
 ՎԱՂԱՐՇԱՊԱՏ  3424  28137974  1406900  337655688
 ԲԱՂՐԱՄՅԱՆ  681  5788548 289427   69462576

 ընդամենը

 8087  65613945  3280698  787367340
 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ  ԳԱՎԱՌ  2318  21210923 1060546   254531076
 ՍԵՎԱՆ  1943  15375018  768751 184500216 
 ՎԱՐԴԵՆԻՍ 2546  18592662  929633 223111944 
 ՃԱՄԲԱՐԱԿ 1649   10270913  513546  123250956
 ՄԱՐՏՈՒՆԻ  6392  54367840  2718392  652414080

 ընդամենը

 14848  119817356  5990868  1437808272
 ԼՈՌԻ  ԹՈՒՄԱՆՅԱՆ 2834   19865716  993286  238388592
 ՏԱՇԻՐ 1234   8826011  441300  105912132
 ՎԱՆԱՁՈՐ 13981  101977225  5098861   1223726700
 ՍՊԻՏԱԿ  6776  52337478  2616874  628049736
 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ  4862  33302850  1665142 399634200 

 ընդամենը

 29687  216309280  10815463  2595711360
 ԿՈՏԱՅՔ  ԱԲՈՎՅԱՆ  3958 32011911   1600595  384142932
 ՀՐԱԶԴԱՆ 3837  30684081  1534204  368208972
 ՉԱՐԵՆՑԱՎԱՆ  2040  16329782  816489 195957384 
 ՆԱԻՐԻ  2174  17803342  890167  213640104

ընդամենը 

 12009  96829116  4841455  1161949392
 ՇԻՐԱԿ  ԱՐԹԻԿ 3808  30339167  1516958   364070004
 ԱՄԱՍԻԱ  250  1733211  86660  20798532
 ՄԱՐԱԼԻԿ 1095  8789325   439466  105471900
 ԱԽՈՒՐՅԱՆ  2587 20910723   1045536 250928676 
 ԱՇՈՑՔ 249   1839815  91991  22077780
 ԳՅՈՒՄՐԻ 23847   183023707 9151185   2196284484

 ընդամենը

 31836  246635948 12331796   2959631376
 ՍՅՈՒՆԻՔ  ԳՈՐԻՍ  2422  19362673  968134  232352076
 ԿԱՊԱՆ  3233  21009503  1050475  252114036
 ՄԵՂՐԻ  935  6041086  302054 72493032 
 ՍԻՍԻԱՆ  1701  12781045  639052  153372540

ընդամենը 

 8291  59194307 2959715   710331684
 ՏԱՎՈՒՇ  ԴԻԼԻՋԱՆ 1757   13036326 651816  156435912 
 ԻՋԵՎԱՆ  4122  30946376  1547320  371356512
 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 2573   18725181  936260  224702172
 ԲԵՐԴ 3842  28547013   1427351  342564156

 ընդամենը

12294   91254896  4562747  1095058752
 ՎԱՅՈՑ ՁՈՐ  ՋԵՐՄՈՒԿ  451  3287968  164398  39455616
 ՎԱՅՔ  791  5686619  284331  68239428
 ԵՂԵԳՆԱՁՈՐ  2242  18031796 901590   216381552

 ընդամենը

 3484  27006383  1350319  324076596
 ԵՐԵՎԱՆ  ԱՋԱՓՆՅԱԿ  4472  32621151  1631057  391453812
 ԱՎԱՆ  1519  11000173  550009  132002076
 ԱՐԱԲԿԻՐ  4694  30596278 1529814   367155336
 ԴԱՎԹԱՇԵՆ  1123  8829772  441490  105957264
 ԷՐԵԲՈՒՆԻ  5392  39294241  1964712  471530892
 ԿԵՆՏՐՈՆ  5417  32996045  1649802  395952540
 ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ  5147  40592397  2029620  487108764
ՆՈՐ ՆՈՐՔ  4662  34886165  1744308  418633980
 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ  794  5871475  293574  70457700
 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ  496  4034200  201710  48410400
 ՇԵՆԳԱՎԻԹ  6394  46243751  2312187  554925012
  ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 3057   22615784   1130789  271389408

 ընդամենը

 43167  309581432  15479072  3714977184
 

 ընդամենը

 183293  1392154858  69607742  16705858296

(Հավելվածը խմբ. 16.04.01 N 307)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Ա. Մանուկյան

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

NN
ը/կ

Անվանումը

Բովանդակությունը

Անհրաժեշտ տվյալները

Պարբերակա-
նությունը

Ժամկետը

Կրիչը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

1.

ՀՀ արդարադատության նախարարություն

մահեր
ծնունդներ
ամուսնություններ ամուսնալուծություններ

համապատասխան վկայականի պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով)

եռամսյա

հաջորդ ամսվա
25-ը

թղթով

Տրվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՔԿԱ-ի կենտրոնական արխիվի միջոցով:

2.

ՀՀ ներքին գործերի նախարարություն

անձնական օգտագործման փոխադրամիջոցներ

1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ավտոմեքենայի պետհամարանիշը

ամենամսյա

հաջորդ ամսվա
15-ը

մագնիսա-կան կրիչով

 

3.

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը

1999 թ. և
2000 թ. ըստ ամիսների

 

հաջորդ ամսվա
20-ը

 

մագնիսա-
կան կրիչով

 

 

 


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ


բնական գազի բաժանորդներ


բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բաժանորդի քարտի համարը, գազի սպառման ամսական չափը

4.

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

մաքսային մուծումներ

անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը

1999 թ.
ըստ ամիսների
2000 թ. ըստ եռամսյակների

հաջորդ ամսվա
20-ը

մագնիսա-
կան կրիչով

 

5.

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

միջքաղաքային խոսակցություններ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը

2000 թ. ըստ ամիսների

հաջորդ ամսվա
20-ը

 

մագնիսա-
կան կրիչով

 

 

 


անհատ բաժանորդներ


բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բջջային հեռախոսի համարը և հեռախոսավարձը

6.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

կենսաթոշակառուների մասին

կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հաշմանդամության խումբը, կենսաթոշակի վկայականի համարը

եռամսյա

հաջորդ ամսվա
10-ը

մագնիսա-
կան կրիչով

 

7.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՍՊԸ
ՓԲԸ
ԲԲԸ
ԼՏԸ
ԼՊԸ
վստահության վրա հիմնված ընկերության
ձեռնարկատերեր

կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, վկայականների համարները և գրանցման ամսաթիվը

ամենամսյա

հաջորդ ամսվա
20-ը

մագնիսա-կան կրիչով

 

8.

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

անշարժ գույքի օտարում

գործարք իրականացնող կողմերի անունները, հայրանունները, ազգանունները, անձնագրերի համարները, հասցեները, անշարժ գույքի տեսակը

կիսամյակ

հաջորդ ամսվա
30-ը

մագնիսա-
կան կրիչով