Գլխավոր տեղեկություն
Համար
N 526
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

24 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2000 թվականի N 526

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ», «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.07.08 N 733-Ա)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի N ՆԿ-639 կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության  «Ճանապարհաշինություն», «Դպրոցաշինություն» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկները` Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով:

(1-ին կետը փոփ. 10.07.08 N 733-Ա)

2. Նշված պետական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՆԿ-639 կարգադրությամբ ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2008, N 733-Ա 15.07.2008, N 526
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան