ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2008 թվականի N 936-Ն
«ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ», «ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ», «ԳՅՈՒՄՐԻ-ԹԵՍԹ» ԵՎ «ՕԿՏԱՆ-ԹԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Վանաձոր-Թեսթ», «Կապան-Թեսթ», «Գյումրի-Թեսթ», «Օկտան-Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. օգոստոսի 25 Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.01.2009, N 255-Ն | 26.03.2009, N 936-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|