ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2008 թվականի N 742-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 265-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով թարգմանչական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելու կամ ֆիզիկական անձանց փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա նշված ծառայությունների դիմաց վճարումը և (կամ) փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով՝ տվյալ եռամսյակում մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջների կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումները ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում են առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի առկայության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|