Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1091
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1227-Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի տարվա կտրվածքով նախատեսվող ֆինանսական արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգման համար` 50 մլն դրամ.

ա1) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի 3-րդ գծի և մակերեսային ճոպանուղու շինարարության նպատակով) մինչև 1.5 մլրդ դրամ:

բ) «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամին` 2004 թվականին չօգտագործված ամբողջ զուտ շահույթը:

(1-ին կետը լրաց. 16.12.04 N 1754-Ն)

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2004 թվականին զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարումից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 9
Երևան