ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2008 թվականի N 912-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել`
1) 75,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի 6 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման համար, այդ թվում`
ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,890.0 հազ. դրամ,
բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 72,750.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 61,110.0 հազ. դրամ.
2) 71,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի խմելու ջրագծի` «Աղքիլիսա» արտաքին ցանցի հիմնանորոգման համար, այդ թվում`
ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,130.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,790.0 հազ. դրամ,
բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 68,870.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 57,850.0 հազ. դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրատարի նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 3,360.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բա- ժինը |
Խումբը | Դասը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ինն ամիս | տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | |||
այդ թվում` |
|||||
06 | ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (127500,0) | (150000,0) | ||
այդ թվում` |
|||||
03 | Ջրամատակարարում | (127500,0) | (150000,0) | ||
այդ թվում` |
|||||
01 | Ջրամատակարարում | (127500,0) | (150000,0) | ||
այդ թվում` |
|||||
04. Խմելու ջրագծերի կառուցում | |||||
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | (127500,0) | (150000,0) | |||
որից` |
|||||
Շենքերի և շինությունների շինարարություն | (127500,0) | (150000,0) | |||
11 | ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | 127000,0 | 150000,0 | ||
այդ թվում` |
|||||
01 | ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ | 127000,0 | 150000,0 | ||
այդ թվում` |
|||||
01 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 127000,0 | 150000,0 | ||
այդ թվում` |
|||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 127000,0 | 150000,0 | |||
ՀՀ կառավարություն | 127000,0 | 150000,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||||||
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը | այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||||||
բաժինը | խումբը | դասը | շենքերի և շինու- թյունների շինարա- րություն |
շենքերի և շինություն- ների կապիտալ վերանորոգում |
նախագծահե- տազոտական, գեոդեզիաքար- տեզագրական աշխատանքներ |
այլ կապի- տալ ծախ- սեր | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(150000,0) | (150000,0) | ||||||
այդ թվում` |
||||||||
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | (150000,0) | (150000,0) | ||||||
այդ թվում` |
||||||||
06 | 03 | 01 | 04. Խմելու ջրագծերի կառուցում | (150000,0) | (150000,0) | |||
այդ թվում` |
||||||||
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում | (150000,0) | (150000,0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը | Խումբը | Դասը | Ծրագրերի և կատարողների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | |
ինն ամիս | տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(127000,0) | (150000,0) | |||
այդ թվում` |
|||||
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | (127000,0) | (150000,0) | |||
այդ թվում` |
|||||
06 | 03 | 01 | 04. Խմելու ջրագծերի կառուցում | (127000,0) | (150000,0) |
այդ թվում` |
|||||
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում | (127000,0) | (150000,0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|