Գլխավոր տեղեկություն
Համար
N 1066-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.08/61(651) Հոդ.1035
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1066-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության` Գուգարքի ոստիկանության բաժնի նախկին վարչական շենքը (այսուհետ` գույք) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 55) օտարել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի սեպտեմբերի 13-ին գնահատված գույքի արժեքը` 9732 հազ. դրամ,

բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը` 9732 հազ. դրամ,

գ. որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1097 քառ. մետր մակերեսով հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,

գ. աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 303800 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

3) Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառել առաջարկվող գնի մեջ:

4) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի կադաստրային արժեքը` համայնքի բյուջե:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Զարյան 22 հասցեում գտնվող շենքի մարդատար վերելակը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել համասեփականատերերին (այսուհետ` գնորդ):

1) Սահմանել՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի մարտի 19-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 300 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 300 հազ. դրամ:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1200 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ապահովել վերելակի նպատակային շահագործումը,

բ. առաջարկել գնորդին ողջամիտ պայմաններով վերելակի օգտագործման մասին պայմանագրեր կնքել շենքի վերելակից օգտվողների (տարածքների վարձակալների, անհատույց օգտագործողների) հետ:

3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան