Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656) Հոդ.1138
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում «հարկային ծառայության մարմնի կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով.

2) 3-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման, հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների և անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարներն իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատողներից հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուին, որը`».

3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) չի կարող լինել սույն կետում նշված ստորաբաժանման ղեկավարը (բացառությամբ հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նախագահի) կամ միաժամանակ հարկային մարմնի գանգատարկման կամ մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամ:».

4) 4-րդ կետում «հարկային ծառայության մարմնի կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան