ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 308-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի» և «համարել ավելացված արժեքի հարկի» բառերից հետո լրացնել «և հողամասերի կադաստրային արժեքի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան հետ գնվող «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնի վճարման դիմաց տրամադրվող գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի և հողամասերի կադաստրային արժեքի գումարի վճարման պարտավորությունից «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում համապատասխան ավելացված արժեքի հարկի և կադաստրային արժեքի գումարը վճարելու նպատակով` թույլատրել ընկերությանն օտարել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 5726 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը (այսուհետ` գույք) նախօրոք հայտնի գնորդ «Ջերմուկ ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների, արտադրական նպատակներով օգտագործելու համար:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հուլիսի 2-ին գնահատված գույքի արժեքը` 135.282.4 հազ. դրամ,
բ. գույքի վաճառքի գինը` 135.282.4 հազ. դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,5 հեկտար հողատարածքը` 574,350.0 հազ. դրամ շուկայական արժեքով` համաձայն N 6 հավելվածի:
2) Վճարումները կատարել երեք ամսվա ընթացքում:
3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին`
ա. գնորդի կողմից վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գնորդի հետ առուվաճառքի պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,
բ. վաճառքի արդյունքում տնտեսված միջոցներն օգտագործել ընկերությունը վերազինելու, արդիականացնելու և ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման պահանջներին համապատասխան «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին տրամադրման ենթակա գույքի չափը որոշելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշման ընդունման պահին առկա «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության զուտ ակտիվները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
|
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
քաղ. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Ավետիսյան փող., 1-ին շենք, N 42
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
քաղ. Երևան, Նոր Նորք համայնք, Մոլդովական փող., 2, 5/4
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Աղայան փող., 7-րդ շենք, N 97
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 |
քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փող., 9 շենք, N 35
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 |
|
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.03.2009, N 246-Ա | 17.03.2009, N 864-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|