Գլխավոր տեղեկություն
Համար
N 708-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2008-17.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/45(635) Հոդ.769
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2008 թվականի N 708-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) ֆիզիկական անձանց կողմից արտահանվում է 5 մլն դրամը գերազանցող վճարային արժեթղթեր».

2) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետից հանել «ինչպես նաև` այն ուղևորների համար, որոնց հետ ուղևորվում են անչափահաս երեխաներ կամ անգործունակ քաղաքացիներ» բառերը.

3) որոշմամբ հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի`

ա. 2-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

 

«
3. «Արտահանման դեպքում` 5 մլն դրամը գերազանցող վճարային արժեթղթեր: Ներմուծման դեպքում 15 հազ. եվրոյին համարժեք կանխիկ դրամը գերազանցող թղթադրամներ և մետաղադրամներ, ինչպես նաև վճարային արժեթղթեր      
»,

 

բ. 4-րդ կետում «տեսուչի» բառը փոխարինել «մաքսային մարմնի պաշտոնատար անձի» բառերով,

գ. «ծանոթագրություն» բաժինն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«Ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչև 15 հազ. եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Նշված արժեքը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

Ֆիզիկական անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունից արտահանելու մինչև 5 մլն կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամ կամ համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 10

Երևան