Գլխավոր տեղեկություն
Համար
N 607-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.21/16(540) Հոդ.868
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2008 թվականի N 607-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում», «Վիճակագրական համակարգի ամրապնդում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրից և ամբողջ տեքստից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը» շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Դավթան

-

ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահ)

     

Պ. Սաֆարյան

-

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

     

Գ. Մալխասյան

-

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

     

Հ. Դարբինյան

-

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

     

Վ. Ղուշչյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

     

Ս. Ղոնաղչյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

     

Ա. Մարկոսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

     

Ա. Մնացականյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

     

Է. Ավետյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 12

Երևան